« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա մամուլի ասուլիս  «Լևոն Գուլյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած վճռի մանրամասների մասին» թեմայով։

Բանախոս՝

Մարիամ Ղուլյան, փաստաբան

Արամ Կարախանյան, փաստաբան

Աշոտ Գուլյան, Լևոն Գուլյանի հայրը

Լիլիթ Գուլյան, Լևոն Գուլյանի քույրը

Լևոն Գուլյանը մահացել է 2007 թվականի մայիսին՝ ոստիկանական բաժանմունքում հարցաքննությունից հետո: Ըստ պաշտոնական վարկածի՝ նա մահացել է փախուստի փորձ կատարելու ժամանակ՝ դուրս նետվելով ոստիկանության շենքի երկրորդ հարկի պատուհանից: Ղուլյանի հարազատներն ու իրավապաշտպանները, սակայն, ապացույցներ են ներկայացնում, որ նրան ստորացրել ու դաժան խոշտանգումների են ենթարկել ոստիկանական բաժանմունքում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 20-ի որոշմամբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում 50.000 եվրո վճարել հայցվորին: Լևոն Գուլյանի մահվան փաստով իրականացված հետաքննությունն ակնհայտորեն անբավարար է եղել և թողել է անպատասխան հարցեր, արդյունքում՝ չեն պարզվել հայցվորի որդու մահվան իրական հանգամանքները: Այսպիսի եզրահանգում է անում ՄԻԵԴ-ը։ Այդ հիմքով էլ դատարանը չի հիմնվել հետաքննության վերջում ձեռքբերված եզրակացության վրա:

 

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...