Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։


Քարոզարշավի փուլում «Մեդիա կենտրոնը» հարթակ է տրամադրել և շարունակում է տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր կուսակցությունների և դաշինքների թեկնածուներին՝ արտահայտելու իրենց մտքերն ու ներկայացնելու ծրագրային առաջարկները քննարկում-բանավեճերի ձևաչափով։  

Ցուցակների առաջին համարի թեկնածուների կողմից քարոզարշավի ընթացքում հնչել են հայտարարություններ, որ նրանք պատրաստ են մասնակցել բանավեճերի: Ուստի՝ Մեդիա կենտրոնը հրապարակայնորեն հայտարարում է, որ պատրաստ է տրամադրել հարթակ քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում բանավիճելու համար՝ մեր առցանց հեռուստաբանավեճի միջոցով, որը հեռարձակվում է Ա1պլյուս առցանցի տաղավարից և վերահեռարձակվում մի շարք մարզային հեռուստաընկերությունների կողմից ։ 

Հրավերն ուղարկվել է Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին՝

Հայկ Մարության, «Իմ քայլը» դաշինք

Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

Արտակ Զեյնալյան, «Լույս» դաշինք

Րաֆֆի Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցություն

Անահիտ Թարխանյան, «Երևանի հանրություն» դաշինք

Զարուհի Փոստանջյան, «Երկիր ծիրանի» կուսակցություն

Միքայել Մանուկյան, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

Արտակ Ավետիսյան, «Ռեֆորմիստների» կուսակցություն

Գևորգ Հովսեփյան, «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

Մանուել Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն

Մհեր Շահգելդյան, «Օրինաց երկիր» կուսակցություն

Արարատ Զուրաբյան, «Երևանցիներ» դաշինք  

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել «Մեդիա կենտրոն» +37412 755898, 091220719, 055561292 : Էլ փոստ` sedamuradyan@pjc.am, derenikmalkhasian@gmail.com:

 

 

 

Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀԿ-ների առարկություննեի թիրախում
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում քննարկման թեման էր Պետական եկամուտների կոմիտեի նոր օրինագիծը, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է ամբողջապես տեսանելի լինեն:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ