« Վերադառնալ ցանկին
Մեդիա կենտրոն Միջոցառում

Սեպտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և  ուսանողներ։

Հիշեցնենք, որ մրցույթին ընդունվել են հետարդյունաբերական չորս քաղաքների` Մեծամորի, Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի զարգացմանն ուղղված նախագծեր և էսքիզներ, որոնք ընդգրկվելու են  «Ուրբանիստայի» կողմից պատրաստվող մուլտիմեդիա ձևաչափով նախագծում։

«Ուրբանիստան» հարթակ է Երեւանի եւ Հայաստանի այլ քաղաքներով մտահոգ մարդկանց համար: Այն նպատակ ունի դառնալ քաղաքաշինության, քաղաքային զարգացման, ճարտարապետության եւ քաղաքաշինական խնդիրների քննարկման վայր` քաղաքացիների, ոլորտի մասնագետների եւ պատասխանատու պաշտոնյաների/մարմինների ներգրավմամբ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ