«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները»
05.09.2018
13:00
Արդեն 8-րդ տարին է, ինչ ԱԺ մոնիտորինգը ներկայացնում է ԱԺ-ի նստաշրջանների մշտադիտարկման արդյունքները:

Սեպտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում ներկայացվեց 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները: ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար  Լուսինե Վասիլյանը նշեց, որ այս նստաշրջանն առանձնանում էր նրանով, որ առաջին անգամ  հանրապետության նախագահն ընտրվեց խորհրդարանի կողմից:

Նրա խոսքով` առաջինն էր նաև վարչապետի և  ՍԴ նախագահի  ընտրությունը. «Այսինքն  տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք աննախադեպ էին Հայաստանի  վերջին շրջանի  պատմության համար: Առաջին անգամ արձանագրվեց նաև, որ խորհրդարանական  մեծամասնությունն այլևս  ընդդիմություն է և նախորդ շրջանի մեծամասնությունը  այլևս բացարձակ մեծամասնություն չէ»:

Վասիլյանն  անդրադարձավ նաև այս փոփոխությունների արտացոլմանը օրենսդրական աշխատանքի մեջ և փաստեց, որ օրենսդրական գործընթացում  բեկումնային փոփոխություններ չի գրացնվել: Հիմնական ցուցանիշը  այն է, որ խորհրդարանը  այս նստաշրջանում  ընդունել է 314 օրենք:

«Սա մոտավորապես 3 անգամ ավելին է,  քան 5-րդ գումարման նստաշրջանում, նախորդում  միջին ցուցանիշը 95-ն  էր»:

Նրա համոզմամբ  այս ցուցանիշն ունի իր օբյեկտիվ բացատրությունը`օրենսդրությունը համապատասխանեցվում էր սահմանադրությանը, քննարկումներն ընթանում էին շատ արագ, և արագընթաց քննաևկումների արդյունքում սպառվում էր օրակարգը: Նրա կարծիքով կարևորագույն օրենքներն ընդունվել են  առանց  լայն քննարկումների, և ուշագրավ է համարում այն փաստը, որ որևէ խմբակցություն այս հարցը չի բարձրացրել:

Վասիլյանը ներկայացրեց նաև նստաշրջանի ամենաակտիվ և պասիվ  խմբակցությունների ցուցակը, որոնցում իր  ակտիվությամբ առաջին տեղում  է Ծառուկյան խմբակցությունը, որին հաջորդում է Ելքը:  Այս դիտարկումները կատարվում են ըստ փաստերի  և ելույթների միջինացված ցուցանիշներով:

«ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն այս նստաշրջանում պակաս ակտիվություն են ցուցաբերել: Ամենապասիվ խմբակցությունն այս նստաշրջանում ՀՅԴ-ն էր :  Պատգամավորների ընդհանուր թվի  կեսից ավելին շարունակում է պահպանել կայուն պասիվություն»,-հավելեց Վասիլյանը:

Անդրադառնալով  մոնիտորինգի արդյունքներին`  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը  համաձայնեց այն դիտարկման հետո, որ այս նստաշրջանն իրոք տարբերվում էր նախորդ բոլոր նստաշրջաններից:

«Նստաշրջանը յուրահատուկ էր նրանով, որ խորհրդարանական  կառավարումը ապրիլի 9-ին այլևս իրողություն դարձավ, և խորհրդարանը պատմության մեջ առաջին անգամ ընտրեց  հանրապետության նախագահ, ինչպես նաև բարձրագույն դատական խորհրդի կազմից 5 անդամներ»:

Նրա խոսքով իշխանափոխությունն  այս ընթացքում  բերեց նրան, որ  խորհրդարանում քաղաքական ուժերի միջև աճեց լարվածությունը, և լիագումար նիստերի ակտիվությունը տեղափոխվեց հանձնաժողովներ:

«Սակայն այնուամենայնիվ  ՀՀԿ շարունակում է հանդես գալ կողմ դիրքորոշմամբ: Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կբխեն պետության և ժողովրդի շահերից, մենք կաջակցենք դրանց»,-ասաց Մելիքյանը:

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ խմբակցությունը հնարավորինս օգտագործել է Ազգային ժողովի կողմից իրենց ընձեռնված գործառույթները ` վերահսկելու  ԱԺ-ի աշխատանքը:

«Այս պահին, ըստ երևույթին,  խորհրդարանում ընդդիմություն չկա, որովհետև չունենք մեծամասնություն»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ իրենց խմբակցությունը միշտ պատրաստ է համագործակցել տարբեր խմբակցությունների հետ:

Պատգամավորն անդրադարձավ նաև նախորդ քաղաքական համակարգի խնդիրներին որակելով այն «հիվանդ»:

«Հիմա փորձ է արվում առողջացման մեխանիզմներ կիրառել, և նախորդից դասեր քաղելով, իրականացնել արդյունավետ աշխատանքներ»,-նշեց Մարուքյանը:

Գնահատելով ԱԺ մոնիտորինգի կատարած աշխատանքը`  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը պատկերացում է ստեղծում  ներկայիս քաղաքական իրադրության մասին. «Ես շատ ուրախ եմ, որ Ծառուկյան խմբակցությունը ամենաակտիվ ցուցանիշն է արձանագրել: Կարծում եմ, որ այն պատգամավորները, ովքեր ասելիք և անելիք չունեն, խորհրդարանում չպետք է լինեն: Այն, որ  40-ից ավելի պատգամավորներ լուռ են, նրանք կարծում եմ խորհրդարանում անելիք  չունեն»:

«ԱԺ մոնտիրոնինգ» ծրագրի փորձագետ Մարիամ Բարսեղյանն էլ մատնանշեց, որ  ՍԴ նախագահի ընտրությունը Ազգային ժողովի կողմից,  առաջինը չէր:

«Գագիկ Հարությունյանի ընտրությունը ևս կատարվել էր ԱԺ-ի կողմից տևական ժամանակ առաջ:  Ըստ էության Հրայր Թովմասյանի ընտրությունը մարտի սկզբներին էր, և եթե իրադարձությունները 1 ամիս առաջ լինեին, պարզ չէր լինի  արդյոք Հրայր Թովմասյանը կընտրվեր ՍԴ նախագահ, թե ոչ:  Այս առումով հետաքրքիր է նաև վարչապետի ընտրությունը: Ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց սահմանային ընթացակարգով, որովհետև եթե երկրորդ անգամ էլ վարչապետ չընտրվեր խորհրդարանը  կլուծարվեր»,-եզրափակեց Մարիամ Բարսեղյանը:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀԿ-ների առարկություննեի թիրախում
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում քննարկման թեման էր Պետական եկամուտների կոմիտեի նոր օրինագիծը, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է ամբողջապես տեսանելի լինեն:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ