«Թավշյա հեղափոխությունը այն ուղերձն է հղում, որ Հայաստանը հիմա ավելի բաց է աշխարհին ու ներդրումների համար». ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան
05.09.2018
11:00
Այս տարի սեպտեմբերի 7-ին Բրազիլիան նշում է անկախության 196-րդ ամյակը: Այս առիթով սեպտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնում հյուրընկալել էինք ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ պարոն Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

Մինչ հայ-բրազիլական հարաբերությունների մասին խոսելը, պարոն դեսպանը անդրադարձավ Բրազիլիայում օրեր առաջ տեղի ունեցած արտակարգ պատահարին: Ռիո դե Ժանեյրոյում հրդեհվել էր Բրազիլիայի ազգային թանգարանը, որտեղ պահպանվում էին 20 մլն նմուշներ և 200 տարվա գիտական աշխատանքներ, ուսումնասիրություններ:

«Բրազիլիայում շենքերը հիմնականում պատրաստված են աղյուսից ու շաղախից: Կրակի բռնկման գործոնները տարբեր են, բայց հիմա հետաքննության փուլում է, որպեսզի պարզեն պատճառները: Նմուշների 90 տոկոսը այրվել է, հաջողվել է պահպանել ընդամենը 10 տոկոսը»,-ասաց Բրազիլիայի դեսպանը:

Անդրադառնալով հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման հեռանկարներին թավշյա հեղափոխությունից հետո, պարոն դեսպանն ասաց, որ Բրազիլիան միշտ ունեցել է լավ հարաբերություններ ՀՀ կառավարության հետ, քանի որ լավ հարաբերությունների մեջ է եղել հենց հայերի հետ:

«Թավշյա հեղափոխությունը այն ուղերձն է հղում, որ Հայաստանը հիմա ավելի բաց է աշխարհին ու ներդրումների համար:  Ես տեսնում եմ, որ ներդրումային միջավայրը ավելի նպաստավոր է դառնում Հայաստանում»,-ասում է պարոն Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:  

Անդրադառնալով հայ-բրազիլական ապրանքաշրջանառությանը` պարոն դեսպանը նկատեց, որ Հայաստանի արտահանման ծավալները շատ փոքր են:

«Ապրքանշրջանառության ոլորտում  թվերը այքան էլ մեծ չեն: Բրազիլիայից Հայաստան արտահանման ծավալները կազմում են 30 միլիոն դոլար, ներկրման ծավալները ընդամենը 1 միլիոն դոլար: Բրազիլիայի շուկան շատ մեծ է 50 մլն սպառող գնողունակությամբ, իսկ Հայաստանի արտահանումը 90 տոկսով ուղղված է  Ռուսաստան և տարածաշրջանային այլ երկրներ: Նրանք չեն կարող ապահովել բրազիլական շուկայի պահանջարկը, որտեղ մոտ 7000 սուպերմակտե կա: Ես փորձում եմ խթանել, ներգրավել,  բայց առայժմ արտահանման ծավալները չեն բավականացնում Բրազիլիայի շուկայի պահանջարկին»,-ասում է պարոն Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը:  

Հայ-բրազիլական մշակութային համագործակցությունը, դեսպանի գնահատմամբ, շատ ավելի սերտ է:

«Այս տարի մենք ունենք բրազիլական ֆիլմերի 2 փառատոն Հայաստանում, բրազիլական երաժշտության փառատոն, կրթաթոշակներ հայ ուսանողների համար, որպեսզի գնան Բրազիլիա ու սովորեն պորտուգալերեն: Փորձում ենք նաև Բրազիլիայից ուսանողներ և դասավանդողներ բերենք Հայաստան: Ես փորձում եմ այստեղ խթանել բրազիլական մշակույթը: Ինչ վերաբերում է տուրիզմին, ապա Հայաստանը Բրազիլիայի համար հեշտ այցելելու երկիր է, քանի որ վիզային ռեժիմ չկա երկու երկրների միջև ու բրազիլացները կարող են մուտք գործել Հայաստան»,-հավելեց դեսպանը:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀԿ-ների առարկություննեի թիրախում
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում քննարկման թեման էր Պետական եկամուտների կոմիտեի նոր օրինագիծը, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է ամբողջապես տեսանելի լինեն:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ