«Բժշկական օգնությու՞ն, թե՞ սթրես. ինչպե՞ս են պաշտպանվում պացիենտների իրավունքները Հայաստանում»
30.08.2018
12:30
Օգոստոսի 30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում Կառավարության 100-օրվա ամփոփման շրջանակում: Քննարկման թեման էր՝ «Բժշկական օգնությու՞ն, թե՞ սթրես. ինչպե՞ս են պաշտպանվում պացիենտների իրավունքները Հայաստանում»:

Քննարկման բանախոսներն էին ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, քաղցկեղը հաղթահարած Լիլիթ Ամիրխանյանը և  «Իրավունքի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վիոլետա Զոփունյանը:
Հայաստանում օրենքներով, կառավարության որոշումներով սահմանված են արտոնյալ և անվճար բուժօգնության իրավունք ունեցող խմբերն ու հիվանդությունները, պետությունները: Օրենքով սահմանված կարգով անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունք ունեն  1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք:

Լիլիթ Ամիրխանյանը ներկայացրեց, թե ինչ խնդիրների է բախվում հիվանդը, երբ մի օր իմանում է, որ առողջական լուրջ խնդիր ունի. ՙԹղթատարություն, հերթեր պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում թղթերի համար, որոնց իմաստը հիվանդին անհասկանալի է: Օրինակ ՝ հիվանդանոցում պահանջում են ներկայացնել պետպատվերի ուղեգիրը, ապա առաջարկում գրավոր  հրաժարվել պետպատվերից՝ նախապես գիտենալով, որ հիվանդը պատրաստվում է վճարել վիրահատության ու բուժօգնության համար՚:

Օնկոլոգիական խնդիրներ ունեցող հիվանդների խնդիրները, ըստ Լիլիթ Ամիրխանյանի,  շատ են՝ սկսած հոգեբանականից, երբ հիվանդը միայնակ է իր հիվանդության հետ, ավարտած ֆինանսականով:  

Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ համակարգը նոր-նոր զարգացման ու կայունացման փուլ է մտնում, ուստի այն, որ խնդիրներ կան, բնական է. «ՀՀ-ում գործում է սահմանափակ բյուջեի սկզբունքը. բուժհաստատությունների հետ երկկողմ պայմանագրեր են կնքվում, որոնք բաժանված են ամիսների, թե յուրաքանչյուր ամիս քանի հիվանդ պետք է բուժվի: Խնդիրը միայն ՀՀ-ին չէ բնորոշ. դա կա նաև Կանադայում, Իտալիայում, Նորվեգիայում: Իտալիայում համակարգչային հետազոտություն անցնելու համար պիտի 20 օր միջինը հերթ կանգնես: Մենք չենք ասում, որ սա նորմալ է, բայց խնդիրներ բոլոր երկրներում կան»:

Վիոլետա Զոփունյանը նշեց. «Երբ  խոսում ենք որակյալ բժշկական ծառայության մատուցման մասին, պետք է անպայման հաշվի առնել և՛ պացիենտների, և՛ բուժաշխատողների իրավունքները: Մեր ստացած զանգերի մեծամասնությունն ավելի շատ տեղեկատվական բնույթի են եղել. պացիենտները իրականում տեղյակ չեն իրենց իրավունքների մասին, չգիտեն որտեղ դիմել, ինչպես ստանալ հաշմանդամության կարգը, տեղյակ չեն կարգավորումներից: Իրականում այդ նույն տեղեկատվական խնդիրը կա բուժաշխատողների շրջանում: Քանի որ ակտիվ աշխատում ենք նաև բուժաշխատողների հետ, փորձը ցույց է տալիս, որ դա իրավական ակտերի՝ բարդ լինելու հետ է կապված»:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
«Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի»
07.11.2018
11:00
Նոյեմբերի 7-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Արամի 23 շենքը չի քանդվի, սակայն ինչպե՞ս պահպանել, որ չփլուզվի» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ