Հայ-ռուսական հարաբերություններ․ ճգնաժամ, թե՞ նոր հնարավորություն
22.08.2018
11:00
Հայ-ռուսական հարաբերությունները բնականոն զարգանման ընթացքում են, օգոստոսի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը։

Վերջինս կարծիք հայտնեց, որ Հայաստանում իշխանության որակի փոփոխությունով պայմանավորված փոխվելու է նաև հայ-ռուսական հարաբերությունների որակը։

«Ռուսաստանի համար մի փոքր անսովոր է այս վիճակը, դրա համար էլ որոշակի դժգոհություն կա։ Նրանք սովոր էին, որ 8-րդ աստիճանի մի պաշտոնյա կեսբերան մի բան էր ասում, և Հայաստանում անմիջապես դա կատարում էին»։

Անդրադառնալով Արցախյան խնդրում  Ռուսաստանի` Հայաստանի համար հնարավոր բացասական դերակատարությանը` Արա Պապյանը նշեց.

«Այն ժամանակ, երբ Հայաստանը  «կզած» էր Ռուսաստանի առաջ, մենք 2016-ին պատերազմ ունեցանք: Հետևաբար Հայաստանի դիրքը կապ չունի: Եթե Ռուսաստանն ուզում է հրահրել պատերազմ, հրահրվում է: ՌԴ քաղաքականությունը բնորոշվում ու որոշվում է իր շահերով: Իսկ Ղարաբաղյան հակամարտության մեջ ՌԴ-ի շահն է այն, որ այդ հակամարտությունը հնարավորինս երկար մնա առկա վիճակում: Սա գործիք է երկու երկրների վրա որպես ճնշում օգտագործելու: Ռուսաստանը կարող է հրահրել պատերազմ ՝ ելնելով ավելի մեծ աշխարհաքաղաքական շահերից, բայց դա մեր դիրքի հետ կապ չունի: Չմոռանանք, որ ռուս-թուրքական հարաբերությունները գտնվում են ավելի սերտացման ճանապարհին»:
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն իր հերթին թեմայի հետ կապված կարծիք հայտնեց, որ 20 տարի ՌԴ-ն աշխատել է ՀՀ-ի հետ մեկ այլ քաղաքականությամբ, Լավրովն ու Պուտինը 20 տարի տեսել են հայ իշխանավորին, որն անգրագետ է, պատրաստ է հանձնել հայ ժողովրդի շահերը, իսկ հիմա եկան նոր երիտասարդ ուժեր, որոնք այդ տարբերակով չեն մտածում։
«Նորմալ է, կմարսեն, ժամանակ է պետք տալ»,- ասաց նա։
Խոսելով Արցախյան խնդրում Ռուսաստանի դերի մասին՝ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանը պարտավոր է Ռուսաստանին բացատրել սցենարները․ «Պետք է բացատրենք, որ եթե արանքից դուրս են գալիս Հայաստանն ու Ղարաբաղը, ինչ է սպասվում Ռուսաստանին: Ակնհայտ է, որ այդ դեպքում թուրք- ադրբեջանական ալյանսը կհանի այս տարածաշրջանից Ռուսաստանին վերջնականապես: Ուրեմն Ռուսաստանն էլ գինը պետք է իմանա: Վստահ եմ՝ երբեք ՌԴ-ն չի գնա նրան, որ մեկը հաղթի, մյուսը պարտվի Ղարաբաղի հարցում»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ