«Ժառանգությունն» ակնկալում է ազատ և արդար ընտրություններ․ Րաֆֆի Հովհաննիսյան
20.08.2018
12:00
Օգոստոսի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո ասուլիսը Հայաստանում հետհեղափոխական զարգացումների և գալիք ընտրությունների շուրջ:

Միասնական ցուցակի իրենց առաջարկն իրականություն չդարձավ սխալ մոտեցման պատճառով, այս մասին հայտարարեց  «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը օգոստոսի 20-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Հեղափոխության ցուցակը կվերածվի միջկուսակցական տարբեր ցուցակների։ «Ժառանգությունն» ակնկալում է ազատ և արդար ընտրություններ»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրություններին։ Ասուլիսից մի քանի ժամ հետո «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստում որոշվեց Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին։

Անդրադառնալով օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ «Ժառանգության» հիմնադիրը նշեց․

«Փոխանակ վարչապետի հեռահար նպատակները ներկայացնելու, նա ավելի շատ պատասխանում էր այս կամ այն քննադատությանը։ Եղել են առաջարկներ, որոնք հիմա քննարկվում են շատ ազատորեն, և չեմ կարծում, թե ազատ խոսքի որևէ սահմանափակում կա։ Եթե դա լինի, մենք առաջինը կդատապարտենք դա։ Ներկա դրությամբ բոլորն էլ ներկայացնում են իրենց մոտեցումները։ Ուշագրավ է այն, որ բոլոր նրանք, ովքեր երկար տարիներ սահմանափակել են քաղաքացու, լրագրողի՝ տեղեկացնելու իրավունքը, գողացել են ընտրություններ, կատարել այլ հանցագործություններ, հիմա անում են նման հայտարարություններ։ Կարելի է քննադատել, կարելի է թույլ կետեր գտնել, բայց առայժմ ազատ խոսքը շատ առողջ է»։

Պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հավանականությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ նրա վերադարձի մեջ քաղաքական վտանգ չկա: 

«Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ուզում է, որտեղ արժանի է՝ լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները
11.12.2018
12:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքները։
«Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ»
10.12.2018
15:30
Դեկտեմբերի 10-ի Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) մամուլի ասուլիսը «Դիտորդների նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ» թեմայով։
«Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»
10.12.2018
12:00
Դեկտեմբերի 10-ին Երևանի ԴաբլԹրի Բայ Հիլթոն հյուրանոցի Փարիզ սրահում տեղի ունեցավ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, ՀՔԱՎանաձորի գրասենյակի և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ մամուլիասուլիսը «Միջազգային և հայաստանյան դիտորդների գնահատականը ԱԺ արտահերթ ընտրություններին»թեմայով:
Քննարկումների շարք. 2018 թ. ԱԺ արտահերթ ընտրություններ
09.12.2018
13:00
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնը» անցկացրեց քննարկումների շարք:

ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ