Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։

Բանախոսը  նախ նշեց, թե կարևոր է ուսումնասիրության մեթոդաբանությունը և հայտարարեց, որ իրենք օգտվել են բացառապես բաց տվյալներից: Տնտեսագետը ներկայացրեց  բյուջետային ծախսերի դինամիկան, որտեղ երևում է, որ 2017թ. ՊՆ բյուջեն 200 մլրդ-ից աճել է մինչև 294 մլրդ դրամի:

Անդրադառնալով անցած տարի կատարված գնումների թեմային՝ տնտեսագետը նշեց՝  բաց տվյալների հիման վրա տեղեկությունների հանրագումարը կազմել է մոտավորապես 32 մլրդ դրամ։ Չնայած որ պլանավորված են եղել 43 մլրդ-ի գնումներ։

«Պատկերավոր ասած՝ 32 մլրդ դրամանոց «տորթը» բաշխվում է 358 հաղթողներ միջև: Առաջին տեղը «Ֆլեշ»-ն է,  «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ն , «Գազպրոմ»-ը, «Ավանգարդ» ՍՊԸ-ն, «Էլիտ» ՍՊԸ-ն։ Հիմնական խոշոր հաղթողներն այս ընկերություններն են: Մրցույթների հաղթողների քանակին երբ նայում ենք, տեսնում ենք, որ մեկ մրցույթի են մասնակցել, այսինքն՝ այնպես չէ, որ մի քանի մրցույթների արդյունքում է եղել:  Այսինքն՝ քանակային առումով կենտրոնացվածություն չկա, իսկ ֆինանսական առումով՝ կա»,-ասաց Արտակ Մանուկյանը։

Ընկերությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ  www.policyobserver.am  կայքում։

Տնտեսագետը մի շարք գործոններ համադրելու արդյունքում մի շարք ընկերությունների մասով մեծ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում․

«Ընկերություններ կան, որ հաղթում են պետական գնումներում, բայց  ընդհանրապես աշխատող չունեն: Կա միլիոնավոր դրամների հասնող հանդերձանքի պայմանագիր սպասարկող ընկերություն, բայց հայտարարագրել է մեկ աշխատակցի: Օրինակ՝ «Գարանտ ՍՊԸ»-ն մեծ ծավալի շինարարություն է անում՝ 544 մլրդ դրամի կարգի, բայց 8 աշխատող ունի, ինչը շատ կասկածելի է:  Կամ  «Կ.Կ.Ֆ. ԹՐԵՅԴԻՆԳ» ՍՊԸ-ն, որը հանդերձանք է մատակարարում ՊՆ-ին, ոստիկանությանը, ԱԱԾ-ին, արդարադատության  նախարարության քրեակատարողական ծառայությանը, Քննչական կոմիտեին, բայց ունի միայն մեկ աշխատակից հայտարարագրած: Ասեմ՝ չի կարող լինել ներմուծող, քանի որ նայել ենք հայտարարագրերը, որտեղ գրված է, որ տեղական արտադրություն է: Այսինքն՝ եթե մենք խոսում ենք պատշաճ հարկային պարտավորության մասին՝ հստակ է դառնում, որ խնդիր կա»,- ընդգծեց Արտակ Մանուկյանը:

Վերջինս նաև նշում է, որ տարվա վերջին  ՊՆ-ն  հիմնականում գնում  է հուշանվերներ, ոսկե ժամացույցներ և այլ տեսակի հուշանվերներ: Բանախոսի կարծիքով՝ սրանք տարվա ընթացքում տնտեսված գումարներն են, որոնք բյուջե չվերադարձնելու համար «նման ճոխ» գնումներ են անում՝ բյուջետային անարդյունավետ ծախսեր կատարելով:
Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ