«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։


Քննարկման բանախոսներն էին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը, Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը և
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Անդրադառնալով ատենախոսությունների թեմաներին, հաճախ՝ դրանց ոչ ակտուալությանը, ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն ասաց. ՙԻնձ համար հանելուկ է, որ Ամուլսարի հարցը տասնամյակներ շարունակ կա, սակայն Հայաստանում գոյություն չունի մի ատենախոսության թեմա, որը վերաբերի  Հայաստանում հանքարդյունաբերության ազդեցությանը ստորջրյա գետերի եւ ջրերի վրա: Այդ թեմայով կարելի է ոչ միայն թեկնածուական, այլեւ դոկտորական ատենախոսություն պաշտպանել»:

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ դրամաշնորհներ տրամադրելիս խտրական մոտեցում  կա բնագիտական և հումանիտար գիտությունների միջև:

«Այն  հիմնադրամները, որոնք ունեն ֆինանսական լուրջ միջոցներ, ձգտում են հիմնականում ֆինանսավորել բնական գիտությունների ոլորտը, որովհետեւ դա նրանց հետաքրքիր է զուտ պրագմատիկ նպատակներով:  Հումանիտար դաշտը, հատկապես այն ոլորտը, որը ես եմ ներկայացնում`  արեւելագիտությունը, ակնկալել միջազգային ֆինանսավորում, դիցուք ԱՄՆ-ից չի կարող, որովհետեւ ԱՄՆ-ը չի ցանկանա Հայաստանում ֆինանսավորել Իրանի կամ Թուրքիայի ուսումնասիրությունը»,-ասաց Ոսկանյանը:

Նա նաև նկատեց, որ  արեւելագիտությունն անմիջականորեն առնչվում է մեր երկրի անվտանգությանը եւ կիրառական նշանակություն ունի. «Եթե ես այսօր իրանագիտության ամբիոնում չունենամ թալիշերենի մասնագետ, ապա վաղը, Աստված մի արասցե, հաջորդ Արցախյան պատերազմի դեպքում մենք կհայտնվենք առաջին Արցախյան պատերազմի նույն շրջափուլում, երբ ռադիոկապը ապահովվում էր թալիշերենով, իսկ Հայաստանում չկար մի հոգի, որ իմանար թալիշերեն: Անշուշտ կարեւոր է, որ հրթիռ ստեղծող մասնագետ ունենանք, բայց եթե  հրթիռ ստեղծող մասնագետը չունի հումանիտար գաղափարախոսություն, մարդասեր չէ,  նա վաղը  հրթիռը կարող է արձակել իր հարեւանի տան վրա…Այսօր պետությունները պարտվում են քարոզչական պատերազմներում, իսկ այդ խնդիրն իրականացնում են հումանիտար ոլորտը»: 

Գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանի կարծիքով՝ պետք է բուհերի ինքնավարությունը մեծացնել, հնարավորություն ստեծել, որ բուհերը զարգանան:

Նա նաև նկատեց, թե  գիտական աստիճան ստանալը Հայաստանում բավականին հեշտ է դարձել, եւ մարդիկ հեշտ են ստանում գիտական աստիճան:

Բանախոսները համակարծիք էին, որ նոր Հայաստանում կա քաղաքական կամք  ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
«Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները»
04.12.2018
11:00
Դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները» թեմայով:
Ընտրապայքար.արտաքին քաղաքականություն, անվտանգություն եւ Արցախի հիմնախնդիր
03.12.2018
11:00
Դեկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, Արցախ» թեմայով։
Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում
30.11.2018
17:30
Նոյեմբերի 30-ին Ա1 պլյուսի տաղավարում Մեդիա կենտրոնը անցկացրեց բանավեճ «Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղացիական հասարակության դիրքորոշումը
29.11.2018
13:00
Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն․քաղհասարակության դիրքորոշումը» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ