Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց  քաղաքագետը հուլիսի 19-ին  «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։ Վերջինս միաժամանակ նշում է, որ թեև վերաբերմունքի նման տարբերություն կա, սական թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանությունները խորհրդային շրջանը համարում են մեր պատմության բնականոն մաս ու չեն փորձում կոշտ գնահատականներ տալ այդ ժամանակահատվածին։

«Խորհրդային անցյալը ներկա եւ անցյալ էլիտան դիտարկում է որպես  մեր պատմության անբաժան մաս եւ կողմ են, որ այն դիտարկվի որպես մեր ժողովրդի զարգացման օրգանական  մի մասը։ Ի տարբերություն Մերձբալթյան երկրների, հարեւան Վրաստանի, որտեղ այդ շրջանը որպես օկուպացիոն շրջան է համարվում »-, նշում է Էդգար Վարդանյանը։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետհեղափոխական  իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների մի մասը համարում է, որ խորհրդային շրջանում եղել են նաեւ դրական երեւույթներ. «Դրանցից են գիտության, արդյունաբերության զարգացումը, իսկ բացասական երեւույթներից է ՝ ավտորիտար, բռնության մշակույթը»։

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ