« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հուլիսի 20-ին, ժամը 13:00-ին «Մեդիակենտրոնը»  Գյումրիում՝ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբում (հասցե` Պուշկինի 96, Գյումրի), կազմակերպում է հանրային քննարկում «Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը թավշյա հեղափոխությունից հետո. ի՞նչ ռազմավարություն են որդեգրել նոր իշխանությունները» թեմայով։

Բանախոսներն են՝

Վարդան Գրիգորյան, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ

Սեյրան Մարտիրոսյան, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի Շիրակի մարզային կառույցի ղեկավար

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Արտաշես Բոյաջյան, ազգագրագետ

Արթուր Համբարձումյան, Շիրակի պետական համալսարանի դասախոս

Համլետ Մոսինյան, անկախ լրագրող

Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» հ նախագահ

Բանախոսների ցանկը կհամալրվի:

Շիրակի մարզը Հայաստանում աղքատության ու գործազրկության ամենաբարձր մակարդակն ունեցող մարզն է: Մարզկենտրոն Գյումրիում հաղթահարված չեն անգամ  1988թ. աղետալի երկրաշարժի հետևանքները, դեռևս անօթևան մնացած մի քանի հազար  քաղաքացիներ կան: Ամբողջովին վերականգնված չեն նաև ենթակառուցվածքները։ Այս և հարակից այլ հարցերի շուրջ քննարկում կունենանք Գյումրիում տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ