«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։


Քննարկմանը մասնակցում էին  ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանը, ճարտարապետ Միսակ Խոստիկյանը,  «Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը և նկարիչ Սամվել Սաղաթելյանը:

Որպես կանոն, գիտության, արվեստի  մարդիկ պետության հետ իրենց փոխհարաբերությունը պատկերացնում են նյութական աջակցությամբ: Սակայն պետությունն էլ հակադարձում է, թե ինքն է գիտության, մշակույթի մարդկանցից ակնկալում այնպիսի աշխատանք, որը փող կբերի: Վերջերս էլ վարչապետի և մշակույթի գործիչների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բյուջեից մշակույթին հատկացվող գումարներն այն դեպքում կարելի է արդարացված համարել, եթե այդ արտադրանքից օգտվում է հարկատուն, քաղաքացին:

Մեդիա կենտրոնի հարցին, թե  ի՞նչ է առաջարկում պետությունը և ի՞նչ է ակնկալում մշակույթ ստեղծող մարդկանցից,  Մշակույթի նախարարն ասաց. «Կարեւոր է մրցակցային եւ թափանցիկ դաշտի ապահովումը…Կարեւոր է ներքեւից վերեւ խնդիրների քննարկման, որոշումների, լուծումների փնտրտուքը… Արվեստագետներից ակնկալում ենք բարձրագույն արժեքների ստեղծում»:
Այն դիտարկմանը, թե  պետությունը իր մշակութային քաղաքականությունը կազմելիս  հիմնվում է այս տեսակետի վրա՝ մշակույթն ու արվեստը պետք է ծառայեն զանգվածներին,  արվեստը պրոպագանդայի ու դաստիարակչական միջոց է, Վիոլետ Գրիգորյանն ասաց. «Պետությունը պետք է ունենա տեսլական մշակույթի եւ արվեստի զարգացման համար: Մշակույթի նախարարությունը չպետք է փող չտալը ներկայացնի որպես գաղափարախոսություն, քաղաքականությունը պետք է հստակ լինի, իսկ արվեստի մրցակցություն չկա»:

Ճարտարապետ Միսակ Խոստիկյանի կարծիքով՝ իշխանությունները պետք է բովանդակային խոսակցություն սկսեն փորձագետների, ոլորտի մասնագետների, արվեստագետների հետ. «Մի նրբություն կա` պետք է բուն ստեղծագործական հարցերը չդրվեն կոնտեքստների մեջ, որոնք լայն են ու անորոշ, դրա համար էլ նրբությունները կորում են» :

Նկարիչ Սամվել Սաղաթելյանն էլ ասաց, թե արվեստը մշակույթի ստեղծած կաղապարները կոտրելու միտում ունի. «Մշակույթի նախարարության և արվեստագետների հարաբերվելու միակ ձեւը արվեստի առաջնայնությունն է: Արվեստը առաջնային է, մշակույթը ստեղծվում է դրանից հետո, դրա հիմքի վրա»: 

«Հայեր» համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը համոզված է, որ եթե չունենանք մշակութային այնպիսի քաղաքականություն, որը պայմանավորված չլինի այս կամ այն նախարարի անձով, այլ ցույց տա, թե մշակույթի զարգացման ինչ ճանապարհ է տեսնում պետությունը, նոր հնարավոր կլինի խոսել , թե հեղափոխությունը տեղի է ունեցել նաև մշակույթում:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
«Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները»
04.12.2018
11:00
Դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները» թեմայով:
Ընտրապայքար.արտաքին քաղաքականություն, անվտանգություն եւ Արցախի հիմնախնդիր
03.12.2018
11:00
Դեկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, Արցախ» թեմայով։
Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում
30.11.2018
17:30
Նոյեմբերի 30-ին Ա1 պլյուսի տաղավարում Մեդիա կենտրոնը անցկացրեց բանավեճ «Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղացիական հասարակության դիրքորոշումը
29.11.2018
13:00
Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն․քաղհասարակության դիրքորոշումը» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ