«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, Ֆրանսիայում չափազանց դրական ընկալվեց: Լրատվամիջոցները մեծ համակրանքով անդրադարձան  ընթացող ներքաղաքական իրադարձություններին: Շատ կարևոր է, որ դրանք ծայրաստիճան խաղաղ մթնոլորտում էին իրականանում: Ես ևս իմ իշխանություններին ի պաշտոնե փոխանցել եմ, որ այդ ժամանակում ոչ մի ֆրանսիացի վտանգի մեջ չի եղել: Նույնն արձանագրել են նաև ֆրանսիացի դիտորդները: Գյումրիում, Երևանում, Վանաձորում և այլ քաղաքներում ժողովուրդն էր դուրս եկել փողոց: Դրանք ո՛չ կուսակցական, ո՛չ քաղաքական ուժեր էին: Ամեն ինչ ընթացավ Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան»,-ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Ասուլիսը կազմակերպվել էր Բաստիլի գրավման օրվան ընդառաջ։ Հուլիսի 14-ին ողջ աշխարհի ֆրանսիացիները նշում են իրենց ազգային տոնը։ Այդ տոնն իր մեջ երկու տարեդարձ է պարունակում։

«1789 թ․ Բաստիլի գրավումը, որն ընդգծում է, որ ֆրանսիացիները իրենց էությամբ հեղափոխություն անող ազգ են և 1790թ․ հուլիսի 14-ը, որ Ֆրանսիայի համադաշնության, համերաշխության տոնն է»,-ասում է Ժոնաթան Լաքոտը։

Ըստ դեսպանի, Բրյուսելում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 11-ին տեղի ունեցած և ջերմ մթնոլորտում անցած հանդիպումը, պայմանավորված էր հատկապես Թավշյա հեղափոխության բնույթով ու հետհեղափոխական զարգացումներով։ Եվ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Թավշյա հեղափոխության ընթացքում, նոր թափ են հաղորդում երկու երկրների հարաբերություններին։

«Ինչո՞ւ, որովհետև Ֆրանսիայում բոլորը հետևում են բարեփոխումների այն գործընթացին, որոնք իրականացվում են Հայաստանում։ Բոլորին ևս մեկ անգամ պարզ դարձավ, որ իսկապես շատ հստակ հանձնառություն են ստանձնել Հայաստանի նոր իշխանությունները: Հատկապես վճռական պայքար է ընթանում կոռուպցիայի, օլիգարխիկ ու մենաշնորհային բոլոր կառույցների դեմ։ Իսկ սա շատ կարևոր ուղերձ է Հայաստանի բոլոր գործընկերների համար»,- ընդգծում է Ֆրանսիայի դեսպանը։

Վերջինս նաև տեղեկացնում է, որ հեղափոխությունից հետո գրեթե ամեն օր Ֆրանսիայից իրենց դիմում են տարբեր խմբեր, որոնք հետաքրքրված են Հայաստանով ու ցանկանում են այցելել ու տեսնել այն երկիրը, որտեղ տեղի է ունեցել ոչ բռնի, օրենքի ու սահմանադրության տառին համապատասխան հեղափոխություն։ Այդ խմբերի մեջ են նաև գործարարներ, որոնք ցանկանում են ներդրումներ անել Հայաստանում։

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ֆրանսիայի դիվանագետը նշում է, որ ֆրանսիական իշխանությունները դրականորեն են ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանքը՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա:

«Ես գիտակցում եմ, թե որքան ծանր է հայաստանյան հասարակության և, մանավանդ, այն ընտանիքների համար, որոնց զավակները զորակոչվել և ծառայում են  բանակում»,-նշում է Ժոնաթան Լաքոտը:

Դեսպանը հավելում է՝ բանակցային գործընթացում ցանկալի էր հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիան այս ձևաչափով հանդիպումների ժամանակ ևս պաշտպանում է այն դիրքորոշումը, որ հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ:

Անդրադառնալով Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերացման մասին կեղծ լուրերին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատեց իր երկրի ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զենք, զինամթերք, որը, ենթադրաբար, կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար:

«Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում»,-ասում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ