«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:

Քննարկման բանախոսներն էին Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, կրոնագետ Վարդան Խաչատրյանը և փաստաբան Տիգրան Սարգսյանը:
ՀՀ Սահմանադրության հոդված 8.1ով՝   Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից, սակայն եկեղեցին, խոշոր հաշվով, այնպիսին է, ինչպիսին պետությունն է, ավելի ստույգ՝ իշխանությունները: Հայաստանում նոր իրավիճակ է, և դրանով պայմանավորված՝ հարց է առաջանում՝ Հայ առաքելական եկեղեցին պե՞տ ք է համապատասխանի նոր Հայաստանին, թե՞ դա կանոնիկ, պահպանողական կառույց է՝ վեր օրվա իշխանություններից:

Վարդան Խաչատրյանը նկատեց, որ եկեղեցին չի կարող պետության տեմպին համապատասխան փոփոխություններ կրել:

«Ի վերջո, Հայաստանը դարեր պետականություն չի ունեցել, այդ տրամաբանությամբ՝ եկեղեցին ևս պիտի չլիներ, սակայն եկեղեցին ստանձնել է ազգապահպան գործառույթ»,-ասաց Խաչատրյանը:

Հայր Զաքարիան համաձայնեց, որ Հայ առաքելական եեղեցին լուրջ ռեֆորմների կարիք ունի, և դա հստակ գիտակցում է թե՛ Վեհափառը, թե՛ ՀԱԵ հոգևորականությունը:

Հրանուշ Խառատյանը տեսակետ հայտնեց, որ Վեհափառի հրաժարականը պահանջողները ֆինանսական չարաշահումների խնդիրներ են բարձրացնում, որոնց իրավական գնահատական պետք է տրվի, և որ դա երկար ժամանակ չի արվել, քանի որ Հայաստանում դատական համակարգը վստահելի չի եղել:

Փաստաբան Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ Վեհափառի հրաժարականը պահանջողների իրավունքները որևէ կերպ սահմանափակման ենթակա չեն, քանի որ իրենց անհամաձայնությունն ու բողոքելու իրավունքը  պաշտպանված է Սահմանադրությամբ:

Մամլո ասուլիսի շարունակությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ