Նոր քաղաքապետ, թե՞ նոր ավագանի
11.07.2018
11:00
Հուլիսի 9-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական ներկայացնելուց հետո ապագա քաղաքապետի ընտրության հետ կապված անորոշ իրավիճակ է ստեղծվել։

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:  Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Երևանի ավագանիում ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, Ելք դաշինք ու Երկիր Ծիրանի կուսակցություն, սակայն այս պահին դեռևս որոշված չէ, թե «Ելք» խմբակցությունը ինչպիսի որոշում կկայացնի՝ առաջադրել քաղաքապետի նոր թեկնածու, թե՞ նախապատվություն տալ ավագանու նոր ընտրությունների անցկացմանը։

Հուլիսի 11-ին Մեդիա կենտրոնում  տեղի ունեցած «Նոր իրավիճակ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո․ ո՞վ է քաղաքապետի նոր թեկնածուն» թեմայով  քննարկման ընթացքում Երևանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասում է, որ այդ թեմայով դաշինքի ներսում դեռ քննարկումներ չեն սկսվել, սակայն «Ելք» խմբակցությունում քաղաքապետ ընտրվելու ցենզին համապատասխանող յուրաքանչյուր անդամ կարող է լավագույնս իրեն դրսևորել քաղաքապետի պաշտոնում։

Բանախոսը նշում է, որ հնարավոր է երկու սցենար, որոնցից մեկն այն է, որ ամենակարճ ժամկետում ավագանին լուծարվի, և անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ խմբակցությունները որևէ թեկնածու չառաջադրեն, կամ էլ առաջադրելու դեպքում թեկնածուն բավարար ձայներ չհավաքի: Այդ ժամանակ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը և 30-40 օրվա ընթացքում նշանակում ավագանու արտահերթ ընտրություններ: Դավիթ Խաժակյանը դրա հնարավոր ժամկետ համարեց սեպտեմբերը՝ հաշվի առնելով օրենսդրորեն սահմանված հրաժարականից հետո 73-օրյա ժամկետը: Երկրորդ սցենարը խմբակցությունների ներկայիս կազմից քաղաքապետ ընտրելն է:

«Ավագանու ընտրությունները պետք է կայանան երևի հենց այս տարվա մեջ՝ ցանկացած սցենարի դեպքում, դրանում ես վստահ եմ. մնում է միայն հասկանալ մի քանի ամիսների տարբերության խնդիրը»,- ասել է Դավիթ Խաժակյանը:

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մամուլում որպես քաղաքապետի թեկնածու շրջանառվում է «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանի անունը, սակայն վերջինս ասում է, թե նախաձեռնությունը իրենից չի եղել ու տեղյակ չէ, թե ում նախաձեռնությունն է։ Վերջինս նաև նշում է, որ ինքը չի համապատասխանում Երևանի քաղաքապետի համար սահմանված տարիքային ցենզին։

«Անկեղծ ասած՝ չեմ կարող ասել, որևէ կասկած և փաստ չունեմ: Ընկերական շրջապատում նույնիսկ կատակում ենք, ասում ենք՝ երևի Խորվաթիայի նախագահի հայտնվելուց դա եղավ: Վերջին շրջանում իմ լուսանկարներն են տարածում ու գրում` քաղաքապետի իմ թեկնածուն, գուցե դա է նաև պատճառը, չգիտեմ: Ինչ վերաբերում է հարցին, թե երբևէ հայտնե՞լ եմ նման ցանկություն, ասեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում որևէ անգամ նման բան չեմ ասել»,- նշում է Թեհմինա Վարդանյանը։

Դավիթ Խաժակյանը չի կարծում, որ ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու կառաջադրի․

«Ես չեմ կարծում, որ նրանք այնքան քաղաքական ռեսուրս ունեն, որ դա անեն: Քաղաքական տեսանկյունից դա սխալ կլինի, որովհետև Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել ոչ թե որպես անձ, այլ ՀՀԿ ներկայացուցիչ: Իրենց մեջ էլ շատ դժվար է ընտրել քաղաքապետի ընդունելի թեկնածու: Ով էլ լինի, մերժվելու է հասարակության կողմից: Ես չեմ կարծում, որ նման չարդարացված ռիսկի նրանք պատրաստ են դիմել: Անձամբ ես կարծում եմ, որ ՀՀԿ-ն չպետք է քաղաքապետի թեկնածու առաջադրի: «Ելք» խմբակցությունում ցանկացած ավագանի պատրաստ է այդ բեռը ստանձնել»։ 

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
«Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց
10.07.2018
12:30
Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ