Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Հիշեցնենք, որ 1987 թ. հուլիսի 11-ին աշխարհը հատեց 5 մլրդ բնակչության շեմը, որից հետո հուլիսի 11-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվեց Բնակչության համաշխարհային օր:
Այս տարի Բնակչության համաշխարհային օրվա թեման վերաբերում է 50 տարի առաջ Թեհրանի հռչակագրին, ըստ որի, ոչ ոք չի կարող պարտադրել զույգերին երեխա ունեալ կամ չունենալ, դա միմիայն զույգերի իրավունքն է և նրանց որոշելու հարցը:
Ուստի ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամի կողմից իրականացված հետազոտությունն էլ վերաբերում է հենց ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծին: Հետազոտությունը իրականացվել է 2017-ին Երևանում և ՀՀ 4 մարզերում` Գեղարքունքիում, Լոռիում, Շիրակում և Տավուշում:
Ընտրանքային հարցումը կատարվել է 2301 տնային տնտեսությունների շրջանում, որին մասնակցել են 15-45 վերարտադրողական տարիքի կանայք և 15-54 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդիկ:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...