Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:

Հիշեցնենք, որ 1987 թ. հուլիսի 11-ին աշխարհը հատեց 5 մլրդ բնակչության շեմը, որից հետո հուլիսի 11-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվեց Բնակչության համաշխարհային օր:

Այս տարի Բնակչության համաշխարհային օրվա թեման վերաբերում է 50 տարի առաջ Թեհրանի հռչակագրին, ըստ որի, ոչ ոք չի կարող պարտադրել զույգերին երեխա ունեալ կամ չունենալ, դա միմիայն զույգերի իրավունքն է և նրանց  որոշելու հարցը:

Ուստի ՄԱԿ-ի Բնակչության հիմանդրամի կողմից իրականացված հետազոտությունն էլ վերաբերում է հենց ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծին: Հետազոտությունը իրականացվել է 2017-ին Երևանում և ՀՀ 4 մարզերում` Գեղարքունքիում, Լոռիում, Շիրակում և Տավուշում:

Ընտրանքային հարցումը կատարվել է 2301 տնային տնտեսությունների շրջանում, որին մասնակցել են 15-45 վերարտադրողական տարիքի կանայք և 15-54 տարեկան վերարտադրողական տարիքի տղամարդիկ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյան Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց, որ ըստ հետազոտության արդյունքների, հայաստանյան խնդիր է շարունակում մնալ ընտանիքներում ցանկալի երեխաների և փաստացի երեխաների թվաքանակի տարբերությունը:

«Այսինքն մեր զույգերը ցանկանում են ունենալ ավելի շատ երեխաներ, բայց ունենում են ավելի քիչ: Պետությունը պետք է համապատասխան միջավայր ստեղծի, աջակցության մեխանզիմներ մշակի, որպեսզի զույգերը կարողանան  ունենալ հաջորդ պլանավորած երեխան, որը վտանգ չի սպառնա իրենց ընտանիքի բարեկեցությանը: Հետազոտությունը ցույց է տալիս, որ զույգերը մի կողմից պատրաստ են և ուզում են աշխատել, բայց մյուս կողմից ծնողական պարտականությունների իրականացման խնդիր ունեն»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի ժողովրդագրության բաժնի պետ Անի Ասլանյանն ասում է, որ  ըստ հետազոտության արդյունքների,զույգերի մոտ  երեխաների ցանկալի թիվը հիմնականում եղել է 3-ը, սակայն նրանց մեծ մասը` 50 տոկոսից ավելին, ունեցել է 2 երեխա:

«Մեկ երեխա ունեցել է 20,5 տոկոսը, իսկ 3 երեխա` 18,5 տոկոսը: Թե կանայք (42 տոկոս), թե տղամարդիկ (36 տոկոս) նախընտրում են ունենալ 3 երեխա»,-ասում է Ասլանյանը:

Ըստ ուսումնասիրության` կան որոշ խոչընդոտներ, որոնց պատճառով ամուսնական զույգը հետաձգում է հաջորդ երեխա ունենալու իր որոշումը:

«Համապաստախան աշխատատեղի և արժանի վարձատրության բացակայությունն է,  որը կազմում է շուրջ 15 տոկոս և հաջորդաբար երկիրը լքելու ցանկությունն ու տրամադրվածությունը: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում երեխա պլանավորող զույգերը մեծապես ուշադրություն են դարձնում ոչ միայն ֆինանսական պայմաններին այլև բնակարանային պայմաններին»,-ասաց Ասլանյանը:

Ուսումնասիրությունը նաև ցույց է տալիս, որ Հայաստանում ամուսնական զույգերը որևէ միտում չունեն իրենց վերարտադրողական առողջությանը հետևելու բժշկական ծառայություններից օգտվելու և պրոֆիլակտիկ ստուգումներ անցնելու տեսանկյունից:

Ըստ հարցման արդյունքների` այդպիսի ծառայություններից օգտվել է հարցվողների  26, 9 տոկոսը, իսկ 60 տոկոսից ավելին կարծում է, որ ինքը դրա կարիքը չունի:

Ասուլիսի տեսագրությունը այստեղ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ