« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Նոր իրավիճակ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ո՞վ է քաղաքապետի նոր թեկնածուն» թեմայով։

Բանախոսներն են՝

Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար

Թեհմինա Վարդանյան,  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Վիկտոր Ենգիբարյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։ Վերջին շաբաթների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի մոտ անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով:

Երեւանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երեւանի քաղաքապետ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:  Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:

Երևանի ավագանիում ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, Ելք դաշինք ու Երկիր Ծիրանի կուսակցություն։

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ