« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա մամլո ասուլիս «Առողջապահական իրավունք. բացառիկ  համատեղ մագիստրոսական ծրագրի մեկնարկ» թեմայով։

Բանախոսն է`

Միքայել Խաչատրյան, Մագիստրոսական ծրագրի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու

Հայ-Ռուսական համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համատեղ կազմակերպում են «Առողջապահական իրավունք» երկամյա մագիստրոսական բացառիկ ծրագիրը, որն իր բնույթով առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում:

Մագիստրոսական ծրագիրը ներառում է հետևյալ առարկաները՝ առողջապահական իրավունք, պացիենտի իրավունքներ, բիոէթիկա, դեղերի իրավական կարգավորում, առողջության ապահովագրություն, իրավական սոմատոլոգիա և այլն:

Մագիստրոսական ծրագրի դասերը մեկնարկում են 2018-2019 ուսումնական տարվա սեպտեմբեր ամսից: Երկամյա ուսումն իրականացվելու է համատեղ մշակված ծրագրի համաձայն:

Ուսման ավարտին շրջանավարտները ստանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմներ,ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վկայական:

Ծրագրի համար կարող են բակալավրի աստիճան ունեցող անձինք, ովքեր ունեն ինչպես իրավաբանի, այնպես էլ այլ մասնագիտություն: Ընդունելության համար իրավաբանի բազային կրթությունը պարտադիր չէ:

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ