« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հուլիսի 5-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Մարտի 1-ի» բացահայտման նոր սկիզբքաղաքական ու իրավական պատասխանատվության անհրաժեշտությունը» թեմայով։

Բանախոսներն են՝

Արամ Մանուկյան, Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր

Արթուր Սաքունց,  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար

Տիգրան Պասկևիչյան, հրապարակախոս, «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղնիակ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարող քննչական խմբի ղեկավարի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ պաշտպանության նախարարի և այլ անձանց կողմից 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև նույն թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքի առթիվ:

Քրեական գործը միացվել է 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործին:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ