«Ձևական հանրային քննարկումներ չպետք է լինեն». իրավապաշտպաններ
02.07.2018
13:00
Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին կառավարության նոր նախագիծը արդեն դրվել է հանրային քննարկման e-draft.am կայքում: Նախագծին կողմ է քվեարկել 62 տոկոսը, դեմ 38 տոկոսը:

Նախագծի խնդրահարույց դրույթներին հուլիսի 2-ին Մեդիա կենտրոնում անդրադարձանԹրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն ու Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Այո կամ ոչ պատասխանները e-draft.am կայքում որևէ էական ազդեցություն նախագծի հետագա ճակատագրի վրա չեն ունենա, քանի որ դա, ընդամենը վերաբերմունք է,  և եթե անգամ այնտեղ կտեսնենք 100 տոկոսով դեմ քվեարկություն, դա, ամենևին, չի նշանակում, որ նախագծի հեղինակները կարող են այդ բացասական քվեարկությունը հասցնել մինչև վերջ»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Տիգրանյանը ընդգծում է, որ հանրայի ընկալման մեջ որևէ գործընթացի մասնակցայնությունը ենթադրում է  ոլորտային մասնագիտացված համայնքի կամ շահագրգիռ անձանց ու խմբերի  հետ հանդիպումների, բաց լսումների ու քննարկումների կազմակերպում։

«Սակայն նախագծի կարգավորումները բխում են բոլորովին այլ տրամաբանությունից, ըստ որի հանրային քննարկումը կարող է կազմակերպվել բացառապես առցանց եղանակով։ Ի տարբերություն նախորդէ 2010 թ.-ի կարգի, այստեղ կա լուրջ հետընթաց»,-ասաց Տիգրանյանը:

Նախագծի 10-րդ կետի համաձայն՝ հանրային քննարկումներ իրականացնելու նպատակով հանրային քննարկում իրականացնող մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը և  իր հայեցողությամբ այլ նյութեր։ Իսկ  նախագծի 20-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային քննարկումներ կարող են իրականացվել տվյալ ոլորտում մասնագիտացված կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, հասարակական հարցումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով հանրային քննարկում իրականացնող մարմնի նախաձեռնությամբ։

«Սա նշանակում է, որ իրավական ակտի  նախագիծը մշակով կամ ընդունող մարմինը  որևէ պարտավորություն չունի կազմակերպելու հանրային բաց քննարկումներ, ինչ արդյուքնում ստացվում է, որ իրավական ակտի նախագիծը միայն կայքերում հրապարակելը բավարար պայման է հանրային քննարկում անցկացնելու օրենսդրական պահանջի կատարումն ապահովելու համար»,-ասում է Տիգրանյանը, որ պետք է պարտադիր լինի ինտերնետ տիրույթից դուրս բաց հանրային քննարկումներ անցկացնելը։

Ըստ իրավապաշտպանի` նախագծի 20 և 21-րդ կետերում առկա է տրամաբանական հակասություն․ եթե հանրային քննարկում իրականացնող մարմինը 20-րդ կետի համաձայն նախաձեռնել է անցկացնել բաց հանրային քննարկում, ապա դրա անցկացման վայրի, ժամի և ժամկետների մասին պետք է հրապարակի հայտարարություն իր պաշտոնական ինտերնետային կայքում և միասնական կայքում:

«Միչնչդեռ 21-րդ կետը «կարող է հրապարակել հայտարարություն» ձևակերպմամբ այն դարձրել է հայեցողական լիազորություն։ Իսկ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հանրային քննարկումների անցկացման արդյունքները և դրանց հիման վրա լրամշակված նորմատիվ իրավական ակտի նախագիծը նույնպես հրապարակվում են: Սակայն կառավարության որոշման նախագծով որևէ անդրադարձ չկա այն հարցին, թե հանրային քննարկման դրված նախագծերի վերաբերյալ առաջարկություններն ինչ ընթացք են ստանում կամ ինչպես են դրանք ազդում նախագծի հետագա ընթացքի վրա։ Մասնավորապես, եթե ընդհանրական բացասական կարծիք է ստացվել նախագծի վերաբերյալ, ապա արդյունքում նախագիծը պետք է արմատապես վերանայվի կամ շրջանառությունից հանվի։ Ինչպես նաև առաջարկությունները չընդունվելու դեպքում պետք է հստակ հիմնավորվեն, ներկայացվեն մերժման պարզաբանումները  և արտացոլվեն ամփոփաթերթում»,-ասում է Տիգրանյանը։

Արթուր Սաքունցն ասում է, որ հանրային քննարկումների նոր կարգի հետ կապված շատ հարցեր պայմանավորված են «Իրավական ակտերի մասին» օրենքում  ամրագրված որոշ դրույթներով. «Բնականաբար, կարգի հետ կապված քննարկումների ընթացքում պետք է որոշակի առաջարկներ ներկայացվեն օրենքում փոփոխություն կատարելու ուղղությամբ։ Չենք կարող կարգի մեջ այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կհակասեն օրենքին։ Այսինքն՝ ունենք 2 խնդիր՝ կարգի եւ իրավական ակտերի մասին օրենքում փոփոխություն կատարելու առնչությամբ»:

Նրա կարծիքով, հանրային մասնակցության այն ինստիտուտներին՝ ինչպիսիք են՝ հանրային խորհուրդին, նախարարներին կից հասարակական խորհուրդներին եւս պետք է անդրադարձ կատարվի. «Քանի որ սրանք էլ են հանդիսանում հանրային քննարկումների ինստիտուտներ: Պետք է նշվի, որ դրանցով չի սահմանափակվում հանրային քննարկումների այլ ձեւաչափերը: Նախարարը կարող է իր հասարակական խորհրդում քննարկում իրականացնել եւ ասի՝ ես հանրային քննարկում անցկացրել եմ։ Անհրաժեշտ է հանրային քննարկման ձեւաչափի հետ կապված հստակություն մտցնել»:

Իրավապաշտպանը մտահոգություն հայտնեց նաև հանրային քննարկումների ժամանակ ներկայացված առաջարկների ազդեցության մասով. «Այսինքն՝ չլինի ձեւական քննարկում։ Քննարկում հանուն քննարկման մենք արդեն անցել ենք։ Առաջարկները մերժելիս պետք է հիմնավորել մերժման պատճառը եւ ընդունելու դեպքում պետք է համապատասխան լրացումներ կատարվեն։ Այսինքն՝ ապահովվի բովանդակային մասնակցություն, ոչ թե գլխաքանակ»:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ