«Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի քննարկում
29.06.2018
19:00
Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում ֆիլմի հեղինակների` Սոնա Սիմոնյանի և Հովհաննես Իշխանյանի հետ:

Ամուսնությունը Հայաստանում այլևս հարաբերություններ ամրագրելու միակ ձևը չէ։ Քաղաքաբնակ երիտասարդ հայաստանցիներն այժմ ավելի լայն հնարավորություններ ունեն իրենց կյանքը տնօրինելու, քան խորհրդային տարիներին։ Ոմանց համար մեկ հոգու հետ ամբողջ կյանքն ապրելն այլևս իրագործելի չէ, երբ ակնկալիքները չեն բավարարվում: Ի վերջո, նրանք բաժանվում են՝ շարունակելով հարաբերությունների այլ ձևերի փնտրտուքը: 

Ֆիլմի հեղինակներ Սոնա Սիմոնյանը և Հովհաննես Իշխանյանը հանդիպում են իրենց նախկիններին՝ քննարկելու բաժանվելու պատճառները և ժամանակակից հարաբերությունների դժվարությունները։ 

«Նախկինների խրոնիկան» նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ` տարածաշրջանային chai-khana.org մուլտիմեդիոն հարթակի համար:

Հովհաննես Իշխանյանը նկարահանել է ստալինյան բռնաճնշումների մասին «Ընտանեկան ալբոմ» ֆիլմը, ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարի հեղինակն է և ունի նկարահանած մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 

Սոնա Սիմոնյանը նկարահանել է դաունի սինդրոմ ունեցող աղջկա մասին «Նինա» վավերագրական ֆիլմը։ Այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ ֆիլմի վրա։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր:

 

 

Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում ֆիլմի հեղինակների` Սոնա Սիմոնյանի և Հովհաննես Իշխանյանի հետ:-----------------------------------------------------------------------------------------------------------    Ամուսնությունը Հայաստանում այլևս հարաբերություններ ամրագրելու միակ ձևը չէ։ Քաղաքաբնակ երիտասարդ հայաստանցիներն այժմ ավելի լայն հնարավորություններ ունեն իրենց կյանքը տնօրինելու, քան խորհրդային տարիներին։ Ոմանց համար մեկ հոգու հետ ամբողջ կյանքն ապրելն այլևս իրագործելի չէ, երբ ակնկալիքները չեն բավարարվում: Ի վերջո, նրանք բաժանվում են՝ շարունակելով հարաբերությունների այլ ձևերի փնտրտուքը: Ֆիլմի հեղինակներ Սոնա Սիմոնյանը և Հովհաննես Իշխանյանը հանդիպում են իրենց նախկիններին՝ քննարկելու բաժանվելու պատճառները և ժամանակակից հարաբերությունների դժվարությունները։ 
«Նախկինների խրոնիկան» նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ` տարածաշրջանային chai-khana.org մուլտիմեդիոն հարթակի համար:
Հովհաննես Իշխանյանը նկարահանել է ստալինյան բռնաճնշումների մասին «Ընտանեկան ալբոմ» ֆիլմը, ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարի հեղինակն է և ունի նկարահանած մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ Սոնա Սիմոնյանը նկարահանել է դաունի սինդրոմ ունեցող աղջկա մասին «Նինա» վավերագրական ֆիլմը։ Այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ ֆիլմի վրա։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր:
Հետևե՛ք Մեդիա կենտրոնի աշխատանքներին նաև՝
ՄԿ պաշտոնական կայքում՝ http://media-center.am/hy/homeFacebook-ում՝ mediacenterarmeniaTelegram-ում՝ @publicjournalismclubTwitter-ում`  @pubjournclub Instagram-ում՝ publicjournalismclubOdnoklassniki-ում՝ publicjournalismclub

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ