« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հուլիսի 3-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում`«Իրավիճակը  հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում. բանակցությունների՞, թե՞ ռազմական գործողությունների վերսկսում» թեմայով։

Բանախոսներ՝

Արա Պապյան, ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ

Արման Նավասարդյան,  ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան

Հակոբ Բադալյան,  քաղաքական մեկնաբան

Բանախոսների ցանկը կարող է համալրվել:

Տևական ժամանակ է ինչ լարվածություն է պահպանվում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում: Ադրբեջանական կողմը հայտարարում է այդ հատվածում դիրքային առաջխաղացման մասին, սակայն պաշտոնական Երևանը նման պնդումներն անհեթեթություն ու ապատեղեկատվություն է համարում: Ավելին` հայկական կողմը պնդում է, որ իրականում դիրքային առավելություն ստացել են հայկական զինված ուժերը:

Հուլիսի 1-ին ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:

«Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը,– ասել էր Հովհաննիսյանը,-Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը»:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ