Խոշտանգման դեպքերի բացահայտման դրական միտում «թավշյա հեղափոխությունից» հետո
26.06.2018
15:00
Նախկին իշխանությունների օրոք խոշտանգման դեպքերը երբեք չեն բացահայտվել, արդյունավետ քննություն չի իրականացվել, իսկ «թավշյա հեղափոխությունից» հետո արդեն խոշտանգման որոշ գործերով վարույթ է ընդունվել. նման տեսակետ հայտնեցին իրավապաշտպանները հունիսի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը, որը նվիրված էր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան:

«ՔԿՀ-ներ, զինված ուժեր ոստիկանություն. հիմնականում այս երեք կառույցների հետ են կապված եղել խոշտանգման դեպքերը մեր շահառուների պարագայում»,-ասում էԸնդդեմ իրավական կամայականության ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանը և ընդգծում, որ 2018-ին 30-ից ավելի խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպք է արձանագրվել իրենց կազմակերպությունում:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ  Սեդրակյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ խոշտանգումների գործերով բողոքներն ու դիմումները շատանում են` հասցեագրված Օմբուդսմենին:

«Հատկապես շատանում են հացադուլ անողների դիմումները: Այդ բողոքների թվի մեծացումը 2 հանգամանքով եմ պայմանավորում.  մարդիկ ավելի իրազկեված են դարձել և երկրորդ` վստահությունը մեծացել է այն մարմնի հանդեպ, ում նրանք դիմում են»,- ասում է Սեդրակյանը:

Նա անդրադարձավ խոշտանգումների առնչությամբ օրենսդրական դաշտի կարգավորումներին` շեշտելով մի քանի բարեփոխում:

«Նախ դրական քայլ է«Քրեական օրենսգրքում» խոտանգման քրեականացումը և խոշտանգաման հանցկազմի համապատասխանեցումը միջազգային փաստաթղթերին:  Մյուս կարևոր քայլերից էր խոշտանգման զոհերի ոչ նյութական, բարոյական հատուցման ինստիտուտը, որը ևս նոր է: Դրական քայլեր կան, բայց  չպետք է սահմանփակվենք իրավական դաշտի բարեփոխումներով: Եվրոպական դատարանի չափանիշներով կարևորվում է նման դեպքերը քննող մարմինների անկախությունը, արագությունը և համակողմանիությունը»,- ասում է Սեդրակյանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Արաքս Մելքոնյանն ասում է, որ  խոշտանգումը քրեականացվել է, սական քրեականացումից դուրս են մնացել անմարդկային ու նվաստացուցչ վերաբերմունքը, որին մարդը կարող է ենթարկվել ցանկացած փակ հաստատությունում կամ պաշտոնատար անձի կողմից:

«Խոշտանգումների գործերով քննությունները կրում են ձևական բնույթ: Մենք խնդիր ունենք  փորձագետների անկախության հետ, չի անցկացվում դատահոգեբուժական փորձաքննություն, մինչդեռ անձը խոշտանգման ենթարկվելուց կարող է ոչ միայն ֆիզիկական վնասվածք ստանալ, այլև ձեռք բերել հոգեբանական խնդիր»,-ասում է փաստաբանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն էլ ասում է, որ մինչ վերջին քաղաքական զարգացումները խոշտանգման գործերով զրոյական առաջնընթաց կար:

«Բազմաթիվ խոշտանգման դեպքեր կային, որոնց հիմքով գործ չէր հարուցվում: Բացառիկ դեպքեր են եղել, որ խոշտանգման գործ է քննվել: Ոչ մի ոստիկան մինչ օրս պատասխանատավություն չի կրել խոշտանգման համար: Անպատժելիության վերացում պետք է լինի: Եթե ոստիկանը վստահ լինի, որ իր արարքը անպատիժ չի մնա, ապա դա կարճ ժամանակում կտա մեծ արդյունքներ խոշտանգումների կանխարգելման առումով»,-հավելեց Ռևազյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ