« Վերադառնալ ցանկին
Ֆիլմի դիտում Մեդիա կենտրոն

Հունիսի 29-ին, ժամը 19:00-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի կունենա քննարկում ֆիլմի հեղինակների`Սոնա Սիմոնյանի և Հովհաննես Իշխանյանի հետ:

-----------------------------------------------------------------------------------------------------------   
Ամուսնությունը Հայաստանում այլևս հարաբերություններ ամրագրելու միակ ձևը չէ։ Քաղաքաբնակ երիտասարդ հայաստանցիներն այժմ ավելի լայն հնարավորություններ ունեն իրենց կյանքը տնօրինելու, քան խորհրդային տարիներին։ Ոմանց համար մեկ հոգու հետ ամբողջ կյանքն ապրելն այլևս իրագործելի չէ, երբ ակնկալիքները չեն բավարարվում: Ի վերջո, նրանք բաժանվում են՝ շարունակելով հարաբերությունների այլ ձևերի փնտրտուքը:
Ֆիլմի հեղինակներ Սոնա Սիմոնյանը և Հովհաննես Իշխանյանը հանդիպում են իրենց նախկիններին՝ քննարկելու բաժանվելու պատճառները և ժամանակակից հարաբերությունների դժվարությունները։
«Նախկինների խրոնիկան» նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ` տարածաշրջանային chai-khana.org մուլտիմեդիոն հարթակի համար:

Հովհաննես Իշխանյանը նկարահանել է ստալինյան բռնաճնշումների մասին «Ընտանեկան ալբոմ» ֆիլմը, ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարի հեղինակն է և ունի նկարահանած մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։
Սոնա Սիմոնյանը նկարահանել է դաունի սինդրոմ ունեցող աղջկա մասին «Նինա» վավերագրական ֆիլմը։ Այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ ֆիլմի վրա։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ