« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Հունիսի 26-ին, ժամը 13:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո․ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» թեմայով։

Բանախոսներ՝

Ռուբեն Մելքոնյան, թուրքագետ

Թևան Պողոսյան, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար

Արսեն Խառատյան, ՀՀ վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական 

Դիանա Յայլոյան, Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (Տեպավի) արտաքին քաղաքականության բաժնի հետազոտող (Թուրքիայից կմիանա տեսազանգով)։

Բանախոսների ցանկը կարող է համալրվել։

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների կազմած միասնական դաշինքը հավաքել է ընտրողների ձայների 34,04 տոկոսը, ընդդիմադիր դաշինքից դուրս մնացած քրդամետ ժողովրդադեմոկրատներն էլ խորհրդարան կմտնեն 11,69 տոկոսով։ Այսպիսով՝ երկրի ընդդիմությունը կկարողանա կազմել Մեջլիսի 45,73 տոկոսը՝ առաջ անցնելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, որը ստացել է ընտրողների ձայների միայն 42,54 տոկոսը (295 պատգամավոր 600 հոգանոց խորհրդարանում)։
Թուրքական լրատվամիջոցները նկատում են, որ նման պարագայում իշխանությունը ստիպված է կրկին կոալիցիոն դաշինքի մեջ մտնել ազգայնական «Ազգային շարժում» կուսակցության հետ, որն ունի ընտրողների ձայների 11,11 տոկոսը, այսինքն՝ 48 պատգամավորական տեղ։

Իսկ ահա նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Էրդողանը միանշանակ հաղթանակ է տարել։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մրցակիցներից առաջ է անցել երկրի 81 նահանգներից 63-ում՝ ստանալով ընդհանուր ձայների 52,58 տոկոսը։

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կլինեն նաև երկու հայ պատգամավոր ՝ Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ