« Վերադառնալ ցանկին

Հունիսի 22-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց-ասուլիս ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ «Հայաստան-Սփյուռք կապեր, ներդրումներ և ներգաղթի հեռանկարներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։

Զարեհ Սինանյանը ծնվել է Խորհրդային Հայաստանում, սակայն ավելի ուշ՝ 1988թ.-ին տեղափոխվել է ԱՄՆ-ի  Բըրբենք քաղաք: 1997թ. Գլենդելի ապագա քաղաքապետը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում ստացել է քաղաքական գիտությունների և պատմության բակալավրի աստիճան:

Սույն թվականի ապրիլի 4-ին Գլենդելի քաղաքային խորհուրդը Զարեհ Սինանյանին ընտրել է քաղաքապետի պաշտոնում։ Այդ պաշտոնը Զարեհ Սինանյանը զբաղեցնում է 2-րդ անգամ։ Առաջին անգամ նա Գլենդելի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ է ընտրվել 2013թ-ին։

Զարեհ Սինանյանն ամուր կապեր է պահպանում Հայաստանի հետ։

 

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ