«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:

Ասուլիսի սկզբում նա անդրադարձավ գործուղումների հետ կապված միտումներին 2017 թ. մայիսից մինչև 2018 թ. մայիսը:

Ըստ ուսումնասիրության արդյունքների` գործուղումների հաճախականությամբ և օրերի քանակով 5 պետական մարմին է առանձնանում:

«Առաջինը ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է շուրջ 219 գործուղման օրով: Այստեղ 3 պաշտոնյա է առավել հաճախ գործուղվել` Զարմինե Զեյթունցյանը, Հովհաննես Ազիզյանը և Մեխակ Ապրեսյանը: Երկրոդ տեղում ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, երրորդը`ԱԻՆ-ը, չորրորդը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և հինգերորդը`ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը»,-ասում է Մանուկյանը:

Նա շեշտում է, որ ամենաշատ գործուղման մեկնած պատոնյան ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն է եղել:

Գործուղումների ծախսային մասով ավիատոմսերի արժեքը կազմել է 1,2 միլիարդ դրամ մեկ տարվա ընթացքում:

«Դրա գերակշիռ մասը իրականացրել է Պաշտպանության նախարարությունը` 336 միլիոն դրամով, հաջորդը Արտաքին գործերի նախարարությունը` 80 միլիոն դրամով»,-ասում է Մանուկյանը:

Անդրադառնալով պետական գնումների միտումներին` տնտեսագետը շեշտեց, որ ռիսկային մի շարք մատակարարող ընկերություններ գրանցված են Լեռնային Ղարաբաղում:

Նա ընդգծում է, որ բաց ընթացակարգերով առանց հայտարարելու և մեկ անձից գնումները իրենց կողմից դիտարկվում են` որպես ոչ մրցակցային ձեռքբերումներ: Հաջորդ առկա խնդիրը, ըստ նրա, դրամի արժեվորման սկզբունքը չպահպանելն է:

Տնտեսագետը շեշտում է, որ իրենք ուսումնասիրել են գնումների վրա կազմված 1370 պայմանագիր և դրանց ընդհանուր արժեքը կազմել է 178 միլիարդ դրամ:

«Առաջին մեծաքանակ պատվիրատուն եղել է ՀՀ Առողջապահություն նախարարությունը` 75 միլիարդ դրամի ձեռքբերումով, երկրորդը` ՊՆ-ն, երրորդը` Ոստիկանությունը, չորրորդը` ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և հինգերորդը` Երևանի քաղաքապետարանը»,-ասում է Արտակ Մանուկյանը:

Նկատված հիմնախնդիրների շարքում է թափանցիկությունը:

«Օրինակ,  3 մարմինները` Ազգային ժողովը, նախագահի աշխատակազմը և վարչապետի աշխատակազմը, ինչպես գիտենք, նրանց արարողակարգային գնումները դարձան գաղտնի, ժամանակն է, որ դրանք փոխվեն և դառնան թափանցիկ»,-ասում է Մանուկյանը:

Հաջորդ հիմնախնդիրը, ըստ տնտեսագետի, վերաբերվում է հաշվետվողականությանը, վիճակագրության որակին, պլանավորմանը, շահերի բախմանը և բյուջետային անարդյունավետությանը:

«Մենք տարիներ շարունակ բարձրաձայնել ենք, որ օրինակ ՀԷՑ-ը, Գազպրոմ Արմենիան, պարտավոր են օրենքով ներկայացնել իրենց հաշվետվությունները, քանի որ նրանց գնումները ազդում են սակագնի վրա: Սակայն միայն ՀԷՑ-ն է ներկայացրել կանոնավոր հաշվետվությունները: Սա նույնպես խնդիր է»,-հավելեց Մանուկյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected] հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում»
18.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Խտրականության թիրախները և ատելության խոսքը Հայաստանում» թեմայով:
«Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկ
17.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ժողովրդավարական համախմբում» նախաձեռնության մեկնարկի վերաբերյալ:
«ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ»
16.04.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 16-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս-քննարկում՝ «ՏԻՄ ոլորտը հեղափոխությունից առաջ և հետո. օրենսդրական փոփոխություններ և առկա հիմնախնդիրներ» թեմայով:
«Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում»
15.04.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Ապրիլի 15-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Լրատվամիջոցների իրական սեփականատերերի թափանցիկության խնդիրը Հայաստանում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ