Կանայք Հայաստանի բարձրագույն իշխանության կազմում
13.06.2018
17:04
Ի՞նչ է մտածում Facebook-ը ՀՀ բարձրագույն ղեկավար կազմում կանանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ։ Հայաստանում ամենաազդեցիկ սոցիալական հարթակում՝ Ֆեյսբուքում, օգտատերերի տրամադրություններն ուսումնասիրելու համար սոցցանցի տիրույթում Հանրային լրագրության ակումբն անցկացրել է online հարցում Polls for pages գործիքի միջոցով։

Հարցման նպատակն է եղել պարզել, թե հայաստանցի օգտատերերն ինչպե՞ս են գնահատում ՀՀ նոր ձևավորված կառավարության կազմում կանանց ներկայացվածության աստիճանը։
Հարցումն անցկացվել է մայիսի 11-30-ն ընկած ժամանակահատվածում։

Հարցման համար նախատեսված վիրտուալ հարթակ այցելած 2560 օգտատերերից դիրքորոշում է հայտնել 34%-ը՝ 877 օգտատեր։ Ինչը նշանակում է, որ սոցցանցում օգտատերերի հետաքրքրությունը թեմայի վերաբերյալ համեմատաբար բարձր չէ։ Մասնակից օգտատերերի 90 % -ի տեղակայման վայր նշված է Հայաստանը։ Օգտատերերը սեփական նախաձեռնությամբ պատասխանել են ներքոհիշյալ հարցին, որի արդյունքում ձևավորվել է հետևյալ պատկերը։

Ինչպե՞ս եք գնահատում նոր ձևավորված կառավարության կազմում կանանց ներգրավվածության աստիճանը։ ՀՀ կառավարության 21 անդամներից (վարչապետ, 3 փոխվարչապետ, 17 նախարար) միայն 2-ն են կանայք՝ նախարարի պաշտոնում։

  • Անբավարար                        408 մասնակից՝  47%

  • Բավարար                          271 մասնակից՝ 31%

  • Ավելի քան բավարար           129 մասնակից՝ 22%
    Կանայք Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարության կազմում

    Կանայք գործադիր իշխանության բարձրագույն կազմում

    1991թ․-ից գործադիր իշխանության բարձրագույն կազմում կանանց ներկայացվածությունը չափազանց թույլ է եղել։ Անկախ Հայաստանի պատմության ամբողջ ընթացքում երկրի կին ղեկավար չենք ունեցել։ ՀՀ պատմության ընթացքում ունեցել ենք 264 տղամարդ նախարար և ընդամենը 7 կին նախարար:

  1. Կարինե Դանիելյան՝  ՀՀ բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար (1991- 1994 թթ)

  2. Թամարա Պողոսյան ՝    ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար  (2003- 2004 թթ)

  3. Հրանուշ Հակոբյան ՝   ՀՀ սոցիալական ապահովության նախարար (1996 - 1998 թթ)

  4. ՀՀ սփյուռքի նախարար (2008 - 2018 թթ)

  5. Արփինե Հովհաննիսյան ՝  ՀՀ արդարադատության նախարար  (2015-2017 թթ)

  6. Հասմիկ Պողոսյան ՝              ՀՀ մշակույթի նախարար (2007 – 2016 թթ )

  7. Լիլիթ Մակունց՝                    ՀՀ  մշակույթի նախարար (2018 թ)

  8. Մանե Թանդիլյան ՝     ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (2018 թ․մայիս-հունիս)

ՀՀ բարձրագույն ղեկավարության կազմում կանանց թիվը վերջին 30 տարիներին գրեթե նույն մակարդակին է մնացել։

Կանայք օրենսդիր իշխանությունում

Անկախ Հայաստանի պատմության ընթացքում երկրի օրենսդիր իշխանության կազմում ևս կանանց մասնակցությունը մեծ չի եղել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խորհրդարանում կանանց ներկայացվածության աճ գրանցվում է 2007թ-ից։  Հաշվարկը կատարվել է ընտրություններից հետո ձևավորված խորհրդարանի կազմի հաշվարկով դրանից հետո տեղի ունեցած ԱԺ կազմի փոփոխությունները թվարկ ված չեն։

  1. ՀՀ առաջին գումարման  Գերագույն խորհուրդ՝ 1990-1995 թթ

260 պատգամավոր, որից ընդամենը 8-ն էին  կանայք՝ 3 տոկոս։

  1. ՀՀ առաջին գումարման Ազգային ժողով՝ 1995-1999 թթ

190 պատգամավոր, որից  11-ն էին կին պատգամավոր՝  57 տոկոս։

  1. ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողով՝ 1999-2003 թթ

131 պատգամավոր, որից 4-ն էին կին պատգամավոր՝ 3 տոկոս։

  1. ՀՀ երրորդ գումարման Ազգային ժողով՝ 2003-2007 թթ

131 պատգամավոր, որից 7-ն էին կին պատգամավոր՝  53 տոկոս։

  1. ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողով՝ 2007-2012 թթ

131 պատգամավոր, որից 11-ն էին կին պատգամավոր՝ 83 տոկոս։

  1. ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողով՝ 2012-2017 թթ

131 պատգամավոր, որից 14-ն էին կին պատգամավոր՝ 106 տոկոս։

  1. ՀՀ վեցերորդ գումարման Ազգային ժողով՝  2017թ

105 պատգամավոր, որից 18-ը կանայք էին՝  17 տոկոս։

Տոկոսային հարաբերակցությամբ ու նաև թվաքանակով կանայք ամենաշատը ներկայացված են վերջին գումարման խորհրդարանում՝ 17 տոկոսով՝ 18 պատգամավոր։ Տոկոսային հարաբերակցությամբ ու թվաքանակով կանանց ամենաքիչ ներկայացվածությունը եղել է ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում՝ ընդամենը 3 կին պատգամավոր, ինչը կազմել է խորհրդարանի 3 տոկոսը։

Հ․Գ․ Հարցումն իրականացվել ու նյութերը պատրաստվել են Մանե Թանդիլյանի հրաժարականից առաջ։

 
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ