Սփյուռքին ներգրավելու ռազմավարություն. որո՞նք են լինելու նոր կառավարության նոր քայլերը
07.06.2018
12:30
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադրություն էր հայտնել վերացնել Սահմանադրությամբ նախատեսված այն արգելքները, որոնք արհեստականորեն խոչընդոտում են Սփյուռքի ներգրավվածությանը Հայաստանի պետական համակարգում:

Հաշվարկվա՞ծ է Սփյուռքի քաղաքական, գիտական, մշակութաբանական, դեմոգրաֆիկ ռեսուրսը՝ այն գրագետ և ի շահ Սփյուռքի ու Հայաստանի օգտագործելու նպատակով: Սփյուռք-Հայաստան կապի ամրացման հարցում երկպալատ խորհրդարան ունենալու հեռանկարը կարո՞ղ է աշխատել, թե՞ այն որոշակի ռիսկեր ունի: Այս և հարակից  այլ հարցեր քննարկեցինք  բանախոսների՝ ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանի,  բ.գ.դ., պրոֆեսոր, սփյուռքահայ գրականության մասնագետ  Սուրեն Դանիելյանի, փաստաբան Տիգրան Սարգսյանի, արևելագետ Արաքս Փաշայանի, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի գիտաշխատող Սյուզաննա Բարսեղյանի հետ:  

Հարցին, թե  Սփյուռքի նախարարությունը առայժմ առավելապես զբաղված է ֆինանսական աուդիտով,  այդուհանդերձ, ենթադրում ենք, որ նախարարությունը այլ գործառույթներ ևս իրականացնելու է, Սփյուռքի հետ հարաբերության նոր փիլիսոփայություն ունի, պարոն Տեր-Գրիգորյանն ասաց, որ , իր տպավորությամբ, նախկինում Սփյուռքի նախարարությունը համակարգված գործողությունների ծրագիր չի ունեցել և գործել է տարերայնորեն: Տուրիստական, մշակութային ծրագրերի իրականացման համար այլ կառույցներ կան: Սփյուռքի նախարարության գործառույթը Սփյուռքի ռեսուրսը գնահատելն է.ՙ Սփյուռքը չափազանց տարբեր, բայց, ամենակարևորը, ինքնակազմակերպվող մարմին է՚,-արձանագրեց փոխնախարարը:
Սուրեն Դանիելյանի կարծիքով՝ Հայաստանում Սփյուռքը չեն ընկալում իբրև իր ուրույն մշակույթը, լեզուն ունեցող միավոր: ՙԱյո՛, մենք ունենք մեկ ազգ ենք, բայց ունենք տարբեր մշակույթ՚: ՙՍփյուռքի նախարարությունը պետք է հստակ պատկերացնի իր գործառույթները, վեր կանգնի սփյուռքահայ ուսուցիչներին կրթելու զանազան ծրագրերից, որոնք . առավելապես, գումարներ մսխելու նպատակ ունեն՚,- ասաց Սուրեն Դանիելյանը:
Փաստաբան Տիգրան Սարգսյանը  չարդարացված համարեց Սփյուռքահայերի՝ ընտրություններին մասնակցելու հեռանկարը, ինչպես նաև երկպալատ խորհրդարանի գաղափարը. ՙ Հայաստանը, Արցախը, Սփյուռքը պետք է որպես առանձին սուբյեկտներ մի փաստաթուղթ ստորագրեն և ստեղծեն Համահայկական պառլամենտ»,-առաջարկեց նա:
 Արևելագետ Արաքս Փաշայանը նկատեց, թե Սփյուռքի նախարարությունը պետք է չափազանց հստակ ձևակերպի իր խնդիրը և չիրականացնի գործառույթներ, որոնք կարող են կատարել տուրիստական գործակալությունները, Կրթության և գիտության կամ Մշակույթի նախարարությունները.ՙ Հակառակ դեպքում՝ Սփյուռքի նախարարության գոյության իմաստը անհասկանալի կլինի՚:
Սյուզաննա Բարսեղյանը Սփյուռքը համարեց վերազգային , ցանցային կառույց, որը գնահատել՝ իբրև մեկ համակարգ, հակագիտական է: Ըստ նրա՝ ապակենտրոնությունը, բազմազանությունն ու ինքնակազմակերպվելու կարողությունը հայկական Սփյուռքի լինելիության երաշխիքն են:


 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հարցազրույց-ասուլիս Անդրիաս Ղուկասյանի հետ
18.06.2018
11:00
Հունիսի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի հետ «Քաղբանտարկյալների պայմանական ազատում և ներքաղաքական զարգացումներ թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով։
«2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները»
15.06.2018
12:00
«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը հունիսի 15-ին «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց 2017-2018 թթ. պետական գնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները:
Կանայք Հայաստանի բարձրագույն իշխանության կազմում
13.06.2018
17:04
Ի՞նչ է մտածում Facebook-ը ՀՀ բարձրագույն ղեկավար կազմում կանանց ներգրավվածության աստիճանի վերաբերյալ։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո
13.06.2018
14:00
Հունիսի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հարցազրույց-ասուլիս «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը «Թավշյա հեղափոխությունից» հետո թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ