«Կանայք նոր կառավարությունում և քաղաքական գործընթացներում»
04.06.2018
12:00
Ըստ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի իրականացրած ֆեյսբուքյան հարցման արդյունքների` պատասխանողների 47 տոկոսը անբավարար է գնահատում նոր ձևավորված կառավարության կազմում կանանց ներգրավվածության աստիճանը, իսկ 53 տոկոսը` բավարար կամ ավելի քան բավարար:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 21 անդամներից (վարչապետ, 3 փոխվարչապետ, 17 նախարար) միայն 2-ն են կանայք` նախարարի պաշտոնում:

Հունիսի 4-ին Մեդիա կենտրոնում «Կանայք նոր կառավարությունում և քաղաքական գործընթացներում» թեմայով քննարկմանը մասնակցողիրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասաց, որ իներցիոն վիճակը և պատկերացումները կանանց հասարակական ակտիվության մասին, մնում են նույնը նաև թավշյա հեղափոխությունից հետո:

«Շատ մեծ գործ ուներ անելու նոր ձևվավորված կառավարությանը, այն ուղերձը, որը  պետք է փոխեր հանրային գիտակցությունը, այդպես էլ չհնչեց»,-ասում է Հովհաննիսյանը:

Իրավապաշտպանը առաջարկում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ, մասնավորապես` բարձրացնել կանանց քվոտան, հասցնելով 30 տոկոսի:

«Կարծում եմ, պետք է մտցնել նաև դրույթ ԱԺ-ից հեռացող կին պատգամավորի տեղը կին պատգամավորով փոխարինելու համար: Մենք տեսանք , որ Մանե Թանդիլյանի կառավարություն գնալուց հետո, խորհրդարանում նրա տեղում հայտնվեց տղամարդ պատգամավոր»,-ասում է Հովհաննիսյանը:

ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ կուսակցությունների ներսում նույնպես առկա է գենդերային հավասարության խնդիր:

«Մենք անցած տարի իրականացրել ենք հետազոտություն բոլոր կուսակցություններում: Նախ որևէ  կուսակցություն չունի գենդերային քաղաքական ռազմավարություն, թե ինչպես են պլանավորում ներգրավել կանանց, դա բացակայում է: Մենք ունենք մեկ շատ ծայրահեղ մոտեցում, որ մենք կանանց հարգում ենք, սիրում ենք, մարտի 8-ին շնորհավորում ենք և այլն, որը  շատ ցավալի մոտեցում է: Երկրորդ մոտեցումը այն էր, որ ասում են հենց կանայք չեն ուզում մտնել քաղաքականություն, ուր են այդ կանայք, նրանք ամուսնանում են, գնում են: Եվ կար մոտեցում շատ ավելի քիչ մարդկանց մոտ, որոնք ընդունում էին, որ մեղավորությունը այդ դարպասապահների շրջանում է:  Ես կարծում եմ լուրջ խնդիր ունենք  հասարակության իրազեկման համար և լուրջ աշխատանք պետք է տարվի թե ՛ կուսակցությունների, թե ՛ կառավարությա հետ»,-ասում է Շահնազարյանը:

Քաղաքագետ Իրինա Ղափլանյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ հեղափոխությունը դեռ նոր է սկսում, և մենք նոր ենք մտնելու թեժ պայքարի մեջ:

«Մենք երկու տարի առաջ հետազոտություններ անցկացրեցինք, որոնց արդյունքում մի քանի հարցադրումներ էինք արել : Առաջին պատճառներից մեկը մեր հասարակության հայրիշխանական, պահպանողական բարդույթներն են:  Հաջորդ պատճառներից մեկը կոռուպցիան է: Մեր հասարակական, մշակութային գիտակցության մեջ քաղաքականությունը դիտարկվում է` որպես կոռուպցիոն ախտոտ ոլորտ և պահպանողական կարծրատիպերից ելնելով, կինը չպետք է մտնի այդպիսի ոլորտ: Հասարակական պահանջ չկա կանանց ներգրավվածությունը տեսնելու քաղաքական ոլորտում: Դա բխում է նրանից, որ հասարակության մեջ կարծրատիպ կա, որ  կանայք կատարողական դերում են, իսկ տղամարդիկ` որոշում կայացնողի»,- ասում է Ղափլանյանը:

Նա ընդգծում է, քանի որ խնդիրը շատ բազմազան է,  պետք է ռազմավարություն լինի թե ՛ մշակութային, թե ՛ կրթական, թե ՛ հասարակական ուղղություններով: Ղափլանյանը կարևորում է նաև օրենսդրական փոփոխությունները:

«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանն էլ ասում է, որ առհասարակ քվոտայի համակարգին դրական է վերաբերվում:

«Ես կողմ եմ քվոտաներ ունենալ ավելի ցածր մակարդակում` կուսակցություններում, դա սկանդինավյան երկրներում ընդունված պրակտիկա է»,-ասում է Ղարիբյանը:

Նա բացարձակ անհիմն է համարում այն միտքը, որ կանայք ակտիվ չեն և պատրաստ չեն ստանձնել քաղաքական պատասխանատվություն:

«Ուղղակի քաղաքական կուրություն է ասել, որ չկան այդպիսի կանայք: Դրա վառ օրինակն են բազմաթիվ կանայք, որոնք ղեկավարում են ՀԿ-ներ, հայտնի են իրենց համաձակ դիրքորոշումներով»,-ընդգծում է Ղարիբյանը:

Քննարկման շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ ԱռաքելյանՄեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ