Ինչպե՞ս վերականգնել կանաչ Երևանը. հանրային քննարկում՝ կանաչ տարածքների վերահսկողության ու քաղաքաշինության հարցերի շուրջ
31.05.2018
12:30
Ինչու՞ են մայրաքաղաքի կանաչ տարածությունները օր օրի պակասում: Ովքե՞ր են պուրակները հատելու և տեղում շինաշխատանքներ կատարելու թույլտվություն տվողները: Ինչու՞ է Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելիից բարձր: Ի՞նչ քայլեր են ակնկալվում քաղաքային իշխանություններից՝ Երևանին կանաչ կերպար վերադարձնելու համար։
Այս և հարակից այլ հարցեր քննարկեցինք Մեդիա կենտրոնում, մայիսի 31-ին։

Բանախոսներ․

Կարինե Դանիելյան, «Հանուն կայուն մարդկային զարգացման” ասոցիացիայի նախագահ

Մարինա Խաչատրյան, Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ,

Բորիս Քոչարյան, ճարտարապետ, Ճարտարապետների միության քարտուղար

Սերգեյ Ամիրաղյան, ճարտարապետ

Գառնիկ Ստեփանյան, ճարտարապետ

Գայանե Բաբլոյան, բնապահպան

Քննարկումը համակարգեց լրագրող Լիլիթ Ավագյանը։ 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ