Ի՞նչ փոխել մշակութային քաղաքականությունում. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
29.05.2018
13:00
Մշակույթի բոլոր ուղղություններում օրենքի գերակայության բացակայության խնդիրը, մշակույթի նախարարության իներտությունը և այլ հարցեր մայիսի 29-ին «Մեդիա կենտրոն»-ի քննարկման առանցքում էին:

«Ի՞նչ փոխել մշակույթում. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը» թեմայով քննարկման մասնակից Հովհ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը ասաց, որ վերջին 30 տարվա ընթացքում թատերական ոլորտում որևէ բարեփոխում տեղի չի ունեցել:

«Կարծում եմ չի կարելի որպես բարեփոխում ընկալել ֆինանսների կրճատումը, իսկ իրականում միայն դա է եղել»,- շեշտեց բանախոսը:

Ըստ նրա օրենսդրական նախաձեռնությունների խնդիր կա, արվեստը չպետք է կախված լինի չինովնիկի բարի կամքից և ճաշակից: Նա առաջարկում է մշակույթը  կապել կրթության հետ, քանի որ մշակութային կրթությունը չի գործում և ընկալվում է միայն` որպես ժամանց:

Գրականագետ Հասմիկ Հակոբյանը, ով նույնպես մասնկացում էր քննարկմանը, երկու խնդիր է տեսնում՝ ընթերցողների պակաս և գրողների սակավ ֆինասավորում:

«Որպեսզի ավելանա ընթերցողների թվաքանակը, շատ կարևորում եմ կրթության ու դպրոցի դերը: Պետք է ծրագրերը թարմացվեն, նորովի ներկայացվեն: Ժամանակակից մարդը պետք է երկխոսության եզր տեսնի այն գրականության հետ, որի հետ շփվում է»,-ասում է Հասմիկ Հակոբյանը:

Քննարկման մյուս բանախոս, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, անդրադառնալով հուշարձանների պահպանման խնդրին, փաստեց, որ ի տարբերություն մշակույթի մյուս ճյուղերի, ճարտարապետությունը կարգավորվում է օրենսդրական դաշտով:

«Մեզ մոտ բնականաբար այդ օրենսդրական դաշտը գոյություն ունի, բայց դուք տեսաք, որ այս վերջին 20-25 տարվա ընթացքում ինչ կատարվեց, դիցուք` հուշարձանների հետ: Այն արժեքները, որ ցայտուն էին, ոտնատակ տրվեցին և անհետևանք մնացին»,-ընդգծեց ճարտարապետը:

Նրա կարծիքով պետք է ստեղծվի ինչ-որ անկախ մարմին, որ ի զորու լինի ազդելու այդ գործընթացների վրա:

Քննարկման շարունակությունը կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ