Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Լենա Նազարյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: Մինչ քաղաքական գործունեություն ծավալելը, Լենա Նազարյանը ակտիվ մասնակցություն է ունեցել բազմաթիվ քաղաքացիական շարժումներում և բողոքի ակցիաներում:
Հադիպմանը Լենա Նազարյանը կիսվեց քաղաքացիական ակտիվիզմի իր փորձով, ներկայացրեց քաղաքական անցած ճանապարն ու հետագա քայլերը:
______________________________________________________________________________
«Մեդիա կենտրոնը» անցկացնում է հանդիպումների շարք «թավշյա հեղափոխության» ակտիվ դեմքերի հետ հանրությանը ներկայացնելու համար նրանց անցած ճանապարհը` ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանությանը: