Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։

Ինչպե՞ս է  վերահսկելու նոր կառավարության աշխատանքը քաղաքացիական հասարակությունը, ի՞նչ գործիքներով:
Բանախոսներից Սոնա Այվազյանը («Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն) նոր կառավարության հետ համագործակցությունն ինքնանպատակ չհամարեց. իրենք կառավարությունից ակնկալում են իրավական  գնահատական տալ կազմակերպության ներկայացրած բազմաթիվ կոռուպցիոն մեխանիզմներին, ինչպես նաև  պատժել մեղավորներին : 

Գևորգ Տեր-Գաբրիելյանը («Եվրասիա համագործակցության հիմնադրամի» տնօրեն), Արթուր Սաքունցը, (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ) համաձայն չէին , որ քաղաքացիական հասարակությունը, ունենալով ներկայացուցիչներ նոր կառավարությունում, ստիպված կլինի սահմանափակել իշխանություններին վերահսկելու գործիքները: Բանախոսները նկատեցին, որ ժողովրդավարական երկրներում քաղաքացիական հասարակության և իշխանությունների համագործակցությունը շատ նորմալ է համարվում: Եվ որ միայն ավտորիտար ռեժիմի դեպքերում է քաղհասարակությունը ստիպված իր վրա վերցնել ընդդիմության գործառույթը: Ինչը և անում էր հայաստանյան քաղհասարակությունը՝ մինչև թավշյա հեղափոխություն:

Դանիել Իոաննիսյանը («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող)  հանդիպման եկել էր ԱԺ-ից, որտեղ մասնակցել էր  Ընտրական նոր օրենսգիրք ունենալու մասին քննարկմանը:  Նա ասաց, որ ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն չի ընդունում նոր  ԸՕ –ի գաղափարը. «Սա նշանակում է, որ ժողովրդի վստահությունը չունեցող , սակայն ԱԺ  մեծամասնություն ՀՀԿ-ին իրականությունը հասկացնելու ձևեր կան: Մասնավորապես, կարող են կրկնվել այն ակցիաներ որոնք եղան մայիսի 1-ից հետո, երբ ՀՀԿ-ն հրաժարվեց վարչապետ ընտրել  Նիկոլ Փաշինյանին»:

Բանախոսները մի հարցում համակարծիք էին. քաղհասարակությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նոր կառավարության հետ, քանի որ կառավարությունն էլ ի՛ր կողմից է պատրաստ  լսել  քաղհասարակության ներկայացրած խնդիրներն ու լուծումներ փնտրել:  
 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԱԺ ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները
04.12.2018
13:00
Դեկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց «ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման հերթական փուլի արդյունքները»։
«Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները»
04.12.2018
11:00
Դեկտեմբերի 4-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Հանրակրթություն. ինչու՞ են հապաղում համակարգային լուծումները և ի՞նչ են առաջարկում կուսակցությունները» թեմայով:
Ընտրապայքար.արտաքին քաղաքականություն, անվտանգություն եւ Արցախի հիմնախնդիր
03.12.2018
11:00
Դեկտեմբերի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արտաքին քաղաքականություն, անվտանգություն, Արցախ» թեմայով։
Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում
30.11.2018
17:30
Նոյեմբերի 30-ին Ա1 պլյուսի տաղավարում Մեդիա կենտրոնը անցկացրեց բանավեճ «Ընտրապայքար. արտաքին քաղաքականության և ԼՂ հարցի կարգավորման հիմնախնդիրները կուսակցությունների օրակարգում» թեմայով:
Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն. քաղացիական հասարակության դիրքորոշումը
29.11.2018
13:00
Նոյեմբերի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն․քաղհասարակության դիրքորոշումը» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ