Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:

Քաղհասարակությունը ներկայացնող բանախոսները նշեցին, որ «Թավշյա հեղափոխության» հաղթանակը հնարավորություն է ընձեռնում բարեփոխել հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության ոլորտը և կյանքի կոչել այն առաջարկությունները, որոնք իրենց տարիներ շարունակ ներկայացրել են նախորդ կառավարություններին ու անպատասխան մնացել։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ հեռարձակվող ԶԼՄ-ների ոլորտում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա և դա պետք է անել հեռուստատեսության ու ռադիոյի մասին նոր օրենք ստեղծելով․

«Մինչ այս գրված օրենքը հարմարեցվել է ինչ-որ խմբերի շահերի, գրվել է այնպես, որ հարմար լինի այսօր աշխատող հանրային ռադիո ընկերությանը, հարմար լինի  այն մասնավոր հեռուստաընկերություններին, որոնք միավորվել են ու հայտնի է, թե դրա գլուխը որտեղ է։ Վերջին յոթ տարվա բոլոր փոփոխություններն եղել են նման մարդկանց ու կազմակերպությունների շահերը սպասարկելու համար»։

ԵՄԱ-ի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով հենց խորհրդարանն էլ կարող է զբաղվել հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության ոլորտի բարելավմամբ, քանի որ առաջին քայլը օրենսդրական բարեփոխումներն են։ Վերջինիս կարծիքով պետք է սկսել մարզային հեռուստաընկերություններից․

«Պետք է լուծվի մարզային այն հեռարձակողների հարցը, որոնք չունեն թվային հեռարձակման լիցենզիա։ Դրա համար կան եղանակներ, կարծում եմ՝ այդ դաշտի փորձագետներն ունեն հստակ պատկերացումներ, թե ինչպիսի հնարավորություն է տալիս այս նույն թվային համակարգը, որտեղ կա մարզային մուլտիպլեքսներ ստեղծելու հնարավորություն և այնտեղ տեղավորել բոլոր նրանց, ովքեր շարունակում են աշխատել անալոգային ձևաչափով ու կորցնում են իրենց լսարանը»։

ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը խորհուրդ է տալիս նոր օրենքի նախագիծ մշակելիս անպայման աշխատել ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ քանի որ այդ մարմինը սեփական փորձից ելնելով մի շարք օգտակար առաջարկություններ կարող է ներկայացնել․

«Հուսով եմ որ կուսումնասիրեն նաև մեր աշխատանքային փորձը, որ մենք էլ ասեն, թե ինչո՞վ ենք կաշկանդված, ինչով կաշկանդված չենք օրենքի սահմաններում»։

Վերջինս նաև նշեց, որ այս ընթացքում հանձնաժողովը հերթական անգամ օրենքի սահմաններում մրցույթ կանցկացնի հանրապետության մասշտաբով երկրորդ մուլտիպլեքս ունենալու համար և հույս ունի, որ նախկինում երկու անգամ անցկացված մրցույթների նման չի տապալվի, քանի որ հետաքրքրվողներ չեն եղել։

Իր հերթին Աշոտ Մելիքյանը նշում է, որ մեծ ծածկույթ ապահովող մուլտիպլեքսի ունենալու գաղափարն ինքնին ոչ արդյունավետ է ու զրկում է ՓՄՁ-ի ներկայացուցիչներին այդ ոլորտում ներգրվված լինելու հնարավորությունից, քանի որ այն բավականին ծախսատար է։ Հակառակ դրան կարել է օրենսդրական փոփոխությունների միջոցով անցկացնել ավելի փոքր ծածկույթ ու ավելի քիչ ծախսեր պահանջող մուլտիպլեքսների տեղադրման մրցույթ։

«Տարիներ շարունակ ասում էին, որ չի կարելի այդ նոր բիզնեսի ոլորտ մոնոպլիզացնել, չի կարելի տուրք տալ միայն խոշոր բիզնեսին։ Պետք է հնարավորություն լինի և փոքրի, և միջինի, և խոշորի համար։ Այս օրենքով այնպիսի պայմաններ են սահմանել, որ երկու տարի մրցույթ են հայտարարում և որևէ մեկը ցանկություն չի ունենում մասնակցելու»։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ