Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:

Այս հարցերի շուրջ մայիսի 18-ին քննարկում տեղի ունեցավ Մեդիա կենտրոնում:   
Բանախոսներն էին  մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանը,  Մխիթար Գաբրիելյանը և Գայանե Շագոյանը:

Ըստ Մխիթար Գաբրիելյանի՝ թավշյա հեղափոխության առանցքային հաջողություններից մեկը երիտասարդության մասնակցությունն էր շարժմանը, ինչպես նաև կառավարության նոր երիտասարդ կազմը: ՙԱնկախ Հայաստանում ծնված, խորհրդային արժեհամակարգի կնիքը չկրող երիտասարդները մեծ առավելություն ու հնարավորություն ունեն ղեկավարած ոլորտներում հաջողություն ունենալ»,- նկատեց Գաբրիելյանը:  Ավտորիտար, Ճարպակալած, ծանր, շքեղությունների սիրահար պաշտոնյային փոխարինած երիտասարդ ղեկավարը, որը պատրաստ է կոտրել կարծրատիպերը՝ աշխատանքի գնալ քաղաքային տրանսպորտով կամ ոտքով, քաղաքացիների հետ շփվել պարզեցված կարգով, հեղափոխության կարևոր բաղադրիչներից է՝ ըստ Աղասի Թադևոսյանի: «ՀՀԿ-ն ավտորիտար կուսակցություն էր, որը ԱԺ-ում ձայների մեծամասնություն ունի: Սակայն  այս կուսակցությունը դեռևս չի պատկերացնում, որ ինքն արդեն չկա»: Մեր նկատառմանը, թե նոր կառավարությունում ևս , այդուհանդերձ, կա ավտորիտար համակարգ ունեցող կուսակցություն՝ ԲՀԿ-ն, կա ՀՅԴ-ն, որը սկզբունքային կուսակցության համբավ չունի, պարոն Թադևոսյանը արձագանքեց, թե այդ կուսակցությունները, մասնավորապես՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, քաղաքական դաշտում մնալու համար պետք է վերափոխվեն: Հակառակ դեպքում՝ նրանք պիտի տեղ չունենան քաղաքական կյանքում:

Գայանե Շագոյանը որոշակի վերապահում ուներ, թե  նոր կառավարության կազմում երիտասարդ, մաքուր կենսագրության մարդիկ են, և դա բավարար պայման է նրանցից սկզբունքային աշխատանք ակնկալելու համար: Իբրև նախադեպ՝ նա բերեց 1988-ի շարժումը, երբ իշխանության եկան դարձյալ ժողովրդի կողմից սիրված, մաքուր, սկզբունքային, շքեղությունները չկարևորող մարդիկ, սակայն կարճ ժամանակ անց՝ նրանք դարձան ավտորիտար համակարգի մաս:
Բանախոսները քննարկվող հարցերի մասին տարբեր տեսակետներ ունեին, սակայն մի հարցում համակարծիք էին բոլորը. հեղափոխությունը կոտրեց այն կարծրատիպը, թե ժողովրդից ոչինչ կախված չէ.ՙ Իշխանությունը պատկանում է ժողովորդին, յուրաքանչյուր քաղաքացու դերը իշխանություն ձևավորելու հարցում անփոխարինելի է՚:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»
15.05.2019
12:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 15-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում` նվիրված Ընտանիքի միջազգային օրվան: Քննարկման թեման էր՝ «Բռնությունը ընտանիքում. իրազեկման բացը կրթական ծրագրերում և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը»:
«Հասարակություններին խաղաղությանը պատրաստելու օրակարգը տարածաշրջանում. ինչպե՞ս և ե՞րբ»
10.05.2019
11:00
Մեդիա կենտրոն, Երևան: Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հասարակություններին խաղաղությանը պատրաստելու օրակարգը տարածաշրջանում. ինչպե՞ս և ե՞րբ» թեմայով:
«Պետական գնումների միտումները 2018թ.»
07.05.2019
11:00
Մայիսի 7-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Պետական գնումների միտումները 2018թ.» թեմայով:
«Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները»
06.05.2019
12:00
Մայիսի 6-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մենաշնորհների դեմ պայքար. ովքե՞ր են շուկայի հետհեղափոխական խաղացողները» թեմայով:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ