« Վերադառնալ ցանկին
Ասուլիս Մեդիա կենտրոն

Մայիսի 21-ին, ժամը 12:00-ին «Մեդիա Կենտրոնում» (հասցե՝ փՍարյան, տ12, 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները կազդարարեն «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։

Ասուլիսի բանախոսներն են`

Արամ Փախչանյան՝  «Այբ» դպրոցի տնօրեն,

Հայկազն Նավասարդյան՝  ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն,

Աշոտ Բլեյան ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն,

Ռոբերտ Վարդանյան ՝ «Քվանտ» վարժարանի տնօրեն,

Արա Աթայան՝ «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, ԵՊՀ-ի դասախոս,

Սերոբ Խաչատրյան՝  կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս։

«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միությունը»  ձևավորվել է  ՀՀ կրթական ոլորտի մի շարք ներկայացուցիչների՝ ուսումնական հաստատությունների և անհատների նախաձեռնությամբ՝ Հայաստանում այլընտրանքային կրթության զարգացման ու կրթական համակարգի բարելավման նպատակով։ Միության գործունեության հիմքը դրվել է կողմերի միջև ստորագրված հռչակագրով։

Միության անդամները, լինելով տարբեր մանկավարժական մոտեցումների կողմնակիցներ, համոզված են, որ համագործակցության և գաղափարների փոխանակման, ստեղծագործական որոնումների մթնոլորտը կնպաստի ամբողջ կրթահամակարգի զարգացմանը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ