«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։

Վերջինիս կարծիքով նախորդ կառավարության ծրագիրն էլ սխալ թիրախներ չէր ընտրել ու սխալ խնդիրներ չէր վեր հանել, սակայն քաղաքական կամքի բացակայումը խոչընդոտում էր խնդիրների լուծմանը։

Տնտեսագետն ասում է, որ Հայաստանում ստվերը տարբեր գնահատականներով տատանվում է 2․5-4 մլրդ դոլարի սահմաններում և վերջինիս կարծիքով քաղաքական կամքի դեպքում կարճաժամկետ հեռանկարում կարելի է պետական բյուջե զգալի մուտքեր ապահովել․

«Եթե 30 տոկոսը տեսնում ենք և հարկում, սա հնարավորություն է ստեղծում, որ հավելյալ եկամտային մասը՝ մոտ 180 միլիոն դոլարը, գեներացնենք»:
Արտակ Մանուկյանն արդյունավետ ու կարևոր է համարում այդ տնտեսված գումարները հիմնականում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ուղղորդելը․

«Այդ գումարները ծախսելու երեք ոլորտներ եմ առանձնացրել՝ կրթություն, գիտություն ու առողջապահություն։ Նաև հնարավոր է որոշակիորեն բարձրացնել կենսաթոշակները։ Սակայն նշված երեք ոլորտների նկատմամբ ուշադրությունը բերում է մրցունակության բարձրացման»։

Տնտեսագետը նաև նշում է՝ չպետք է մոռանալ, որ արդեն ընդունված բյուջեն  սահմանափակում է շատ գործողություններ ու նոր վերաբաշխումներին ու ծախսերին կարող են անդրադառնալ միայն աշնանը, երբ կներկայացվի հաջորդ տարվա բյուջեն։

ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը կարծում է, որ նոր կառավարության համար կարևոր փուլում, երբ կազմվում է ծրագիրը, արդյունավետ կլիներ, որ ոլորտային հանդիպումներ կազմակերպվեին, որոնց արդյունքում կբյուրեղացվեն առաջնահերթ խնդիրները․

«Օրինակ՝ ՓՄՁ ոլորտներ կան, որոնք հենց հուլիսի 1-ից խնդիրներ են ունենալու։ Եթե մենք արագընթաց այս հարցերը չլուծենք, եղած բողոքի ցույցերին նորերն են ավելանալու»։ Վերջինս նաև կարևորում է շարժման ինստիտուցիոնալիզացիան․

«Գործող կառավարությունը մեծ քարտ բլանշ ունի, քանի որ ժողովրդի վստահությունն է վայելում, և դա ակամայից մխսելը կարող է հակառակ էֆեկտը տալ, որը ոչ մեկս չենք ուզենա։ Դրա համար ճիշտ կլիներ, որ մենք շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի փոխարեն տեսնեինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին  ու սկսեինք վերաբերվել որպես ինստիտուտի»։

Բանախոսը կարճաժամկետ հեռանկարում կարևորում է մրցակցության խնդրի լուծումը, ինչպես նաև խորհուրդ է տալիս շատ նուրբ ու խորքային վերաբերվել բիզնեսի առաջ ծառացած խնդիրներին։ Վերջինիս համոզմամբ թափանցիկ ու օրենքի դաշտում պետք է աշխատի խոշոր ու գերխոշոր բիզնեսը, որպեսզի նրանց մոտ առկա ստվերը խնդիրներ չառաջացնի ՓՄՁ ոլորտի համար, որոնցից պահանջում են աշխատել օրենքի դաշտում։

Քննարկման ընթացքում բանախոսները մեկնաբանելով նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին օտարերկրյա այցի արդյունքները նշեցին

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփախումների անհրաժեշտություն. Առաջարկներ ուղղված նոր կառավարությանը
21.05.2018
13:00
Հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության և մեդիա ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ մայիսի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցում էին Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանը:
«Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման ազդարարում
21.05.2018
12:00
Մայիսի 21-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ՀՀ կրթական ոլորտի ներկայացուցիչները ազդարարեցին «Այլընտրանքային հանրակրթության աջակիցների միության» ստեղծման մասին, կներկայացնեն ձևավորված միության կազմը, նպատակներն ու գործառույթները։
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ