ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսին փաստաբան Մարո Խաչատուրյանն ասաց, որ ԼԳԲՏԻՔ համայանքը Հայաստանումսեգրեգացիայի է ենթարկվում:
«Անգամ փաստաբանը, որը պաշտպանում է այս մարդկանց իրավունքները, պիտակավորվում է, դատավորը, որը որոշում է կայացնում ի օգուտ այս անձանց, նույնպես պիատակավորվում է: Եթե մենք ունենանք արդար դատարաններ, անաչառ դատարաններ, մենք կարող ենք փոխել նաև մարդկանց մտածելակերպը, որը իրականում այդքան էլ սուր չէ, ինչպես որոշ խմբեր հրահրում ու բարձրաձայնում են կեղծ ազգայնասիրության ներքո»,-ասում է փաստաբանը:
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...
Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...