« Վերադառնալ ցանկին
Քննարկում Մեդիա կենտրոն

Մայիսի 23-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:  

Բանախոսներն են`

Սամվել Մարտիրոսյան, Տեղեկատվական անվտանգության փորձագետ,

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ,

Գևորգ Հայրապետյան,  ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնակատար

Ռուբեն Մուրադյան, Foodle ընկերության տեխնիկական տնօրեն

Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը ԵՄ բոլոր անհատների տվյալների պաշտպանության և գաղտնիության համար կանոնակարգ է ԵՄ օրենքում: Այն ընդունվել է 2016թ.-ի ապրիլի 14-ին, 2 տարի գտնվել է անցումային փուլում և կգործարկվի 2018թ.-ի մայիսի 25-ին:

Այն համարվում է վերջին 20 տարվա ընթացքում ամենակարևոր փոփոխությունը տվյալների պաշտպանության կարգավորման մեջ:

Կանոնակարգի հիմնական նպատակն է վերահսկողության հնարավորություն տալ քաղաքացիներին և բնակիչներին իրենց անձնական տվյալների նկատմամբ  և պարզեցնել միջազգային գործարարության կարգավորիչ միջավայրը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ