«Թավշյա հեղափոխության ավարտ․ հին մարտահրավերներ՝ նոր հնարավորություններ»
10.05.2018
12:00
Մայիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Թավշյա հեղափոխության ավարտ․ հին մարտահրավերներ՝ նոր հնարավորություններ» թեմայով։ Քննարկման ընթացքում իրավապաշտպաններն անդրադարձ կատարեցին այն խնդիրներին, որոնք արմատական լուծումներ են պահանջում Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո։

Այդպիսի խնդիրներից է Հայաստանում քաղբանտարկյալների հարցը, ու ըստ բանախոսների՝ նրանք իրավական պետությանը հարիր գործընթացով պետք է ազատ արձակվեն։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նախ ներկայացրեց, թե իրենց կարծիքով Հայաստանում ովքեր են քաղբանտարկյալներ․ «Մեզ` իրավապաշտպաններիս համար քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանը և ընկերները, Հայկ Կյուրեղյանը, Արարատ Խանդոյանը, Կարո Եղնուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Տիգրան Սաֆարյանը և Սամվել Բաբայանը: Սասնա ծռերի գործով նույնպես պետք է իրադրություն փոխվի, ոմանք պետք է ազատ արձակվեն»,-նշեց իրավապաշտպանը՝ հավելելով․ «Անդրիաս Ղուկասյանն արդեն ազատ արձակվեց, նրանից բացի քաղբանտարկյալներ են Շանթ Հարությունյանն իր ընկերների հետ, որոնց պատիժն անհամաչափ է և լավագույն դեպքում վարչական կարող էր լինել, Հայկ Կյուրեղյանը, որի պատիժը չափազանցված էր, Արարատ Խանդոյանը, Գարեգին Չուքասզյանը, Կարո Եղնուկյանը, Սամվել Բաբայանը և Ժիրայր Սեֆիլյանը»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ պետք է հայտնվեն ոչ թե իշխանության հրահանգով, այլ անկախ դատաիրավական համակարգի կողմից։ Վերջինս նաև նշեց, որ իրենց համար անընդունելի է, որ դատարաններին կամ իրավապահ մարմիններին այս կամ այն կերպ վարվելու քաղաքական հրահանգներ իջեցվի։

«Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը կանչի գլխավոր դատախազին ու ասի, որ փոխելու ես այս, այս  մարդկանց խափանման միջոցները, մենք են առաջին քննադատողները լինելու, քանի որ դա ոչ իրավական մեթոդ է»։

Միաժամանակ իրավապաշտպանը ներկայացրեց սեփական պատկերացումները, թե ինչ տարբերակով կարելի է խնդիրը լուծել․

«Այն բոլոր գործերով, որտեղ դեռևս գնում է նախաքննություն կամ դատաքննություն, պետք է կիրառվի խափանման միջոցը փոխելու մեխանիզմը։ Շանթ Հարությունյանի ու ընկերների համար պետք է վաղաժամկետ ազատման ինստիտուտը կիրառել, կամ դատախազը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքներով մտնի ու գործը փոխի»։

Իրավապաշտպանները նաև կարծում են, որ մինչ հեղափոխությունը տեղի ունեցած բոլոր ապօրինությունների համար մեղավորները պատասխանատվության պետք է ենթարկվեն։  Ինչպես նաև պետք է քաղաքական ու իրավական գնահատականներ տրվի նախորդ տասնամյակներին, այլապես առողջ պետություն կառուցելը դժվար է լինելու։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը»
16.11.2018
12:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Հանդուրժողականության համաշխարհային օրվան նվիրված քննարկում «Խտրականության և արտելության խոսքի տարածումը, մշակութաբանական ընկալումներն ու հանրային կարծրատիպերը» թեմայով։
Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում
14.11.2018
14:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Ընտանեկան բռնության նոր դեպք. օրենքի կիրառման և կանխարգելման բացերը Հայաստանում»:
«Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում»
14.11.2018
12:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով։

«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ