« Վերադառնալ ցանկին
Մեդիա կենտրոն Միջոցառում

Մայիսի 10-ին, ժամը 16:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, ՀՀ քաղաքացի Մարիա Կարապետյանի հետ:

Մարիան աշխատում է Իմեջին կոնֆլիկտների վերափոխման կենտրոնում և հանդիսանում է «Կովկասյան հրատարակություն» վերլուծական հանդեսի խմբագրական կազմի անդամ: Նա նաև Հռոմի երրորդ համալսարանի մագիստրական ծրագրի շրջանավարտ է Խաղաղության ուսումնասիրությունների ոլորտում և «Ռոնդինե խաղաղության ցիտադել» ասոցացիայի խորհրդի անդամ։

Թե ի՞նչը ստիպեց նրան դուրս գալ փողոցային ակտիվ պայքարի իր հասակակիցների հետ, կբացահայտնեք մեր զրույցի ընթացքում:

Հադիպմանը Մարիան կկիսվի քաղաքացիական ակտիվիզմի իր փորձով, կներկայացնի մասնագիտական անցած ճանապարհն ու հետագա քայլերը:

Հանդիպումը բաց է լրատվամիջոցների և քաղաքացիների համար:

«Մեդիա կենտրոնը» սկսում է հանդիպումների շարք «թավշյա հեղափոխության» ակտիվ դեմքերի հետ հանրությանը ներկայացնելու համար նրանց անցած ճանապարհը ուղղված Հայաստանում ժողովրդավարության հաստատմանն ու մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանությանը:

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ