«Կեղծ լուրերի, սոցցանցերում կեղծ հաշիվների ու ապատեղեկատվության ազդեցությունը «թավշյա հեղափոխության» ընթացքում»
03.05.2018
14:00
Կեղծ լուրեր, սոցցանցերում կեղծ հաշիվներ և ապատեղեկատվություն. «թավշյա հեղափոխության» ժամանակ սոցիալական ցանցերում նման դրսևորումների մասին խոսեց մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում:

«Առաջին շերտը էմոցիաների ազդեցության տակ չստուգված տեղեկատվության տարածումն էր, երկրորդը՝ անբարեխիղճ անձնավորություններ էին, ովքեր անիմաստ կայքեր ստեղծելով, գումար էին աշխատում: Հաջորդը քաղաքական նպատակներին միտված տեղեկատվական պատերազմների շերտն էր»,-ասում է Մարտիրոսյանը:

Նա ընդգծում է,որ սոցիալական ցանցերը մարդկանց դարձնում են լրատվամիջոց, ինչը ենթադրում է որոշակի պատասխանատվություն:

Մեդիա փորձագետը անդրադարձավ նաև ռուսական ու ադրբեջանական տեղեկատվական դաշտերին, որոնք, նրա խոսքով, պարբերաբար ապատեղեկատվություն էին տարածում:

«Արագ փոփոխությունները ապակողմնորոշել էին ոչ միայն Հայաստանի մամուլին, այլև ռուսական ու ադրբեջանական մամուլին»,-ասում է Մարտիրոսյանը:

Նա հորդորեց ամեն ասեկոսե չտարածել որպես ակնհայտ ճշմարտություն և խուսափել անծանոթ աղբյուրներին վստահելուց:

«Սա հեղափոխություն էր նաև մեդիա դաշտում: Մարդիկ պարզապես մտան ուղիղ եթեր, և քաղաքագետների վերլուծությունները, որոնք հանդիսանում են քարոզչության ու կարծիքների փոփոխման հիմնական աղբյուր,  դարձան անհետաքրքիր մի շերտ»,- ասում է Մարտիրոսյանը:

Անդրադառնալով սոցցանցերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ նա շեշետեց, որ վերջինս փորձում է մարդկանց պահել իրականության մեջ իր ուղիղ եթերների միջոցով:

Սամվել Մարտիրոսյանի գնահատմամբ, հեռուստաընկերություններն՝ ի տարբերություն սոցիալական ցացների, որպես նորությունների տարածման միջոց, շատ իներտ են:

«Մեծ էր ֆեյսբուքի ազդեցությունը: Ի տարբերություն նախորդ իրադարձությունների, աշխատեցին նաև այլ սոցիալական կայքեր՝ Թվիթերը, բլոգները, Տելեգրամը և Ինստագրամը: Վերջինս ստեղծեց հեղափոխության էսթետիկա»,- ասում է Մարտիրոսյանը:

Անդրադառնալով կուսակցությունների կողմից ստեղծված ֆեյսբուքյան կեղծ էջերին՝ նա նշեց,որ դրանք անարդյունավետ աշխատեցին. «Նախ, քիչ էր անմիջական շփման հետ կապված ատելության մթնոլորտը: Երկրորդ, իրավիճակն այնքան արագ ու անսպասելի էր փոխվում, որ չկար մի այնպիսի կենտրոն, որն անընդհատ վերահսկեր այն: Այդ պատճառով ֆեյքերը հիմնականում շատ ապակողմնորոշված վիճակում էին»,- ասում է Մարտիրոսյանը:

Ասուլիսի շարունակությունը դիտեք այստեղ:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ