«Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ և հանրային տրամադրությունները»
27.04.2018
11:00
Շուրջ երկու շաբաթ է ինչ Երևանում ու ամբողջ հանրապետությունում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկլոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման, իսկ վերջինիս հրաժարականից հետո պահանջ դրվեց ՀՀԿ-ի իշխանազրկումը:

Ապրիլի 27-ին «Մեդիա կենտրոնում» «Քաղաքացիական անհնազանդության ակցիաներ և հանրային տրամադրությունները» թեմայով քննարկման ժամանակկրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն  Աշոտ Բլեյանը,  անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հարկ համարեցին նշել, որ սա հասարակական ու հատկապես երիտասարդական նոր զարթոնք է:

Աշոտ Բլեյանը խորհրդանշական է համարում, որ ներկայիս շարժումը համընկնում է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի հետ և այդ երկու շարժումների մեջ շատ նմանություններ է տեսնում.

«88-ին էլ հակաբռնության մթնոլորտ էր, այդպիսի ավանդույթ ձևավորվել է, դեռ այն ժամանակ ևՆիկոլը որպես այդ շարժումով անցած, սեփական կենսափորձով այդ ամեն ինչը վերլուծել էր: Կատարվել էր մեթոդի ընտրություն, ամենակարևորը մեթոդն է»:

Սերոբ Խաչատրյանը վստահ է, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում յուրահատուկ տեղ է զբաղեցնելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև համաշխարհային պատմության ու քաղաքագիտական մտքի մեջ.

«Շարժումը շատ անկեղծ է, մարդն ինչ անում է,  հավատալով է անում, խաղ չկա: Մի բան իրականություն դարձնելու համար դու պետք է անկեղծորեն հավատաս, Նիկոլը հենց սկզբից հավատում էր իր արածին»,- ասում է բանախոսը՝ հավելով, որ երիտասարդների ներգրավվածությամբ նման մասշտաբային անհնազանդության ոչ բռնի ակցիաները աննախադեպ են.

«Երիտասարդները տաքարյուն են, պատրաստ են ծայրահեղ քայլերի, բայց այստեղ մենք տեսանք ինքնակազմակերպման ֆանտաստիկ բարձր մակարդակ: 100 հազարավոր մադրիկ, որոնց մեծ մասը երիտասարդներ են ու այդքան խաղաղ, համերաշխ»:

Աշոտ Բլեյանի կարծիքով Հայաստանում հասարակական-քաղաքական իրավիճակը շատ կտրուկ է փոխվել և ԱԺ պտգամավորները պետք է ադեկվատ դառնան ներկայիս իրավիճակին՝ խոսեն իրենց ընտրողների հետ, դուրս գան գրասենյակներց.

«Հանրապետական կուսակցություն, ի՞նչն է խանգարում նիստերը բաց անել, հավաքվել մի ուրիշ հրապարակում, կանչել ձեր ընտրողներին: Դե ցույց տուր, ստեղծի քո հրապարակն ու ամբիոնը: Եղիր ընդդիմություն»:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Դեկտեմբերի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ» թեմայով:
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները
24.12.2018
11:00
ՄԻԱՎ-ով ապրող կանայք ավելի խոցելի են բռնության նկատմամբ. այս մասին Մեդիա կենտրոնում ասացին «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ