«Լրագրողների նկատմամբ բռնություններն ու մասնագիտական գործունեության խոչընդոտումները բողոքի ակցիաների ժամանակ»
20.04.2018
15:00
Հայաստանում ապրիլի 13-ից սկսված քաղաքացիական անհնազանդության ակցիաների ու բողոքի գործողությունների ընթացքում բռնությունների են ենթարկվել լրագրողներ ու խոչընդոտվել է լրագրողների ու լրատվական կազմակերպությունների աշխատանքը։

Այս մասին ահազանգում են մի շարք լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ, որոնց կողմից ապրիլի 19-ին տարածած հայտարարության մեջ ներկայացված են տեղ գտած իրավախախտումների կոնկրետ դեպքերը։

Ապրիլի 20-ին «Մեդիա կնետրոնում» տեղի ունեցած «Լրագրողների նկատմամբ բռնություններ ու մասնագիտական գործունեության խոչընդոտներ՝ բողոքի ակցիաների ընթացքում» թեմայով ասուլիսի  ընթացքում հայտարարության հեղինակները ներկայացրեցին իրենց գնահատականը ստեղծված իրավիճակում լրագրողների ու ԶԼՄ-ների աշխատանքի հետ կապված։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց լրագրողների նկատմամբ տեղ գտած բռնության դրսևորումների օրինակներ։ Բանախոսը տարօրինակ ու անհասկանալի համարեց ՀՀ ոստիկանության այն հայտարարությունը, որով կոչ է արվում լրագրողներին պատշաճ հեռավորություն պահպանել իրադարձությունների վայրից՝ նշելով, որ այդ հայտարարությունը որևէ աղերս չունի լրագրողական գործունեություն իրականացնելու հետ, որովհետև լրագրողները պետք է լինեն այնտեղ, որտեղ բուն գործողություններն են տեղի ունենում․

«Այդ պատշաճ հեռավորություն ասվածը շատ սուբյեկտիվ է և ավելին, այս հայտարարությունները մանիպուլատիվ են ու կարող են էլ ավելի սրել իրավիճակն այն առումով, որ յուրաքանչյուր ոստիկան կարող է ոչ պատշաճ հեռավորություն գնահատել լրագրողի հեռավորությունը և սկսեն խոչընդոտել նրա աշխատանքներին»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը նշում է, որ շատ կարևոր է, որ իշխանություններն՝ ի դեմս ոստիկանների ու նաև ցուցարարների, հարգեն ու հաշվի նստեն լրագրողների մասնագիտական պարտականությունները կատարելու հետ․

«Պատահական չէ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը հանցագործություն է դիտարկում լրագրողների օրինական, մասնագիտական գործունեությանը խոչնդոտելը։ Փաստացի այս երկու օրերին տեղի է ունեցել քրեական հանցագործություն կոնկրետ լրագրողի նկատմամբ, որով խախտվել է նրա մասնագիտական, օրինական գործունեությունը՝ նաև ֆիզիկական բռնություն կիրառելու միջոցով»։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ասում է՝ եթե իշխանությունները նշում են, որ մենք դեմոկրատական երկրում ենք, ապա ցանկացած ոտնձգություն, ցանկացած աշխատանքի խոչընդոտում անթույլատրելի է․

«Վերջին 7 օրերի ընթացքում մենք նկատել ենք լրագրողների ու լրատվամիջոցների կողմից ավելի մեծ ուշադրություն իրենց անվտանգության նկատմամբ, բայց եթե դա մեզ համար հասկանալի կլիներ ինչ-որ պատերազմական գործողության ժամանակ, ապա սա խոսում է նախկին ոչ այդքան դրական փորձի մասին այսպիսի ներքին բախումների ժամանակ»։

Միաժամանակ բանախոսը նշում է, որ սեփական անվտանգությանը մեծ ուշադրություն դարձնելը լրագրողների կողմից պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ իրենք ոստիկանության կամ ուժային այլ կառույցների կողմից հարձակումների են սպասում։

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.com էլփոստին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ