Լարված իրավիճակ ՀՀ-ում. «թավշյա հեղափոխությո՞ւն», թե՞ սովորական ճգնաժամ
20.04.2018
12:00
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող ամենօրյա հանրահավաքները սկսած ամսի 17-ից չունեն կոնկրետ նպատակ: Ցույցերը շոու է դառնում, կառնավալ է հիշեցնում, իսկ Սարգսյանի հրաժարականի պահանջի իրատեսականությանը նույնիսկ հանրահավաքի շատ մասնակիցներ չեն հավատում:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» ապրիլի 21-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երեւանում ու Հայաստանի մի քանի մեծ քաղաքներում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ամենօրյա բազմահազարանոց ակցիաները: Երկրում, մասնագետների  բնորոշմամբ, ստեղծված է աննախադեբ լարված քաղաքական  իրավիճակ, որը խոսում է օրեցօր խորացող քաղաքական ճգնաժամի մասին: Ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակացությունն ու «Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ նախաձեռնությունները ցանցային սկզբունքով ամենօրյա խաղաղ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացնում, որոնք սպասվածից ավելի մարդաշատ են: Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է երկրում «թավշյա հեղափոխության» սկզբի մասին:

Միեւնույն ժամանակ Իսկանդարյանը կարծում է, որ հեղափոխություն չի լինի մի պարզ պատճառով: «Առաջին, ցուցարարները, որոնց մեջ գերակշռում են 17-ից 20 տարեկան երեխաները, չունեն հստակ պատկերացում Սահմանադրության, իշխանության կամ ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին: Իշխանության արձագանքը տխուր է, որովհետև իշխանությունը ունի շատ ցածր լեգիտիմություն, իսկ ժամանակ առ ժամանակ բորբոքվող բողոքները ընկալում է որպես տեխնիկական խնդիր՝ մտածում է մեկին կկաշառի, մյուսին կհամոզի և առաջ կգնա, իսկ հիմնական խնդիրը լուծել չեն կարող կամ չեն հասկանում, որ լուծեն», - նշում է նա:

Ինչ վերաբերում է հավաքներին, ապա, ըստ քաղաքագետի, չի մեծանում մարդկանց քանակը, որոնց հավաքում է Փաշինյանը. նա կրեատիվ է աշխատում, տաղանդավոր հռետոր է և աշխատում է հնարավորությունների մաքսիմումով: Փողոցային երթերին հիմնականում երեխաներ են մասնակցում, լրիվ ուրիշ սոցիալական խումբ է, որ մեծացել է այլ ժամանակներում և այլ պատկերացումներ ունի, թեպետ շատերը մասնակցում են հետաքրքրությունից ելնելով: 

Քննարկման մյուս բանախոս քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանն ընդհակառակը կարծում է, որ օրակարգի բացակայությունը կազմակերպիչների ուժն է եւ ոչ թե վկայում թուլության մասին, իսկ շարժման նպատակը, նրա բոնորոշմամբ, տոտալ իշխանափոխությունն է: «Նրանք վանկարկում են առաջին դեմքի անունը, որովհետև նա իշխանության դրոշակակիրն է և նրա քաղաքական հնարավոր անկմամբ կընկնի նաև ամբողջ քաղաքական համակարգը», - ընդգծում է բանախոսը:

Մարտիրոսյանի խոսքով, սա առաջին շարժումն է, որ լուրջ սասանել է իշխանության հիմքերը: «Առաջ են գալիս մարդիկ և իրավիճակներ, որոնք դառնում են կուլտային և եթե հաջողվի անգամ կոշտ ուժով ճնշել շարժումը, միևնույնն է, իշխանությունը ճաքեր է տվել և դժվար թե երկար դիմանա», - նշում է նա ու հավելում, որ փողոց դուրս եկածները ոչ թե երեխաներ են, այլ նոր սերունդն է, որը չի տեղավորվում առկա քաղաքական համակարգի տրամաբանության մեջ: «Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին երիտասարդական լուրջ շարժումն է և հենց այստեղ է քաղաքագետը տեսնում ամենամեծ վտանգը իշխանության համար: Բացի այդ կիրառվում են համեմատաբար նոր և հեղափոխական մեխանիզմներ՝  մեքենաների շչակներ, վուվուզելաներ, որոնք շատ լավ են աշխատում», - ընդգծում է նա:

Իսկանդարյանը եւս կարծում է, որ հեղափոխության տեխնոլոգիաներ են կիրառվում  եւ հղում կատարում ամերիկացի հայտնի գրող ու հրապարակախոս Ջին Շարփին, որը հայտնի է ոչ բռնի պայքարի տեխնոլոգիաների մասին իր աշխատություններով: «30-35 տեխնոլոգիա եմ հաշվել, որ կիրառում են ցույցերի ժամանակ, իսկ դրանք այդքան էլ նոր բան չեն: Այստեղ կա տեխնիկական խնդիր՝ չկա ելքի, հանգուցալուծման ստրատեգիական ծրագիր», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Երկու բանախոսներն էլ վստահ են, որ ստեղծված իրավիճակում բանակցություններ գրեթե անհնար են իշխանության ու ընդդիմության միջեւ: «Բանակցությունները հնարավոր չեն, որովհետև ձեռնտու չէ և ոչ մի կողմին՝ իշխանությանը՝ հասկանալի պատճառով, իսկ հակառակ կողմին ձեռնտու չէ, որովհետև Փաշինյանի խնդիրը նախարար կամ մարզպետ դառնալը չէ: Եթե նա վերցնի այն, ինչ իրեն կտան, շատ արագ էլ կանհետանա որպես քաղաքական ուժ:

Նրա խնդիրը գլխավոր ընդդիմադիր դեմք դառնալն է: Մի քանի շաբաթ քաղաքում քայլում ես փողոցներով, մի երկու շաբաթ օրը 4 ժամ ես քնում, իսկ մնացած մասը փողոցում գոռում ես և դառնում ես ընդդիումության դեմքը: Այս խնդիրն արդեն լուծված է, խաղն արդեն խաղացած է, մնում է իրավիճակից դուրս գալու ծրագիր: Նիկոլի համար ամենամեծ նվերը կլինի, եթե նրան ձերբակալեն»,- կարծում է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները»
24.09.2018
14:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
«Ականատես» դիտորդական խմբի ասուլիս․ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ
24.09.2018
10:00
Սեպտեմբերի 24-ին Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ ներկայացվեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ. քննարկումների շարք
23.09.2018
11:00
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, «Մեդիա կենտրոնում» անցկացվում է քննարկումների, ասուլիսների և բանավեճերի շարք:
Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու որևէ փորձից
22.09.2018
18:00
2018 թ․ սեպտեմբերի 22-ին, «Հանրային լրագրության» ակումբ հասարակական կազմակեպության Մեդիա կենտրոնի սրահում ընթացող «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից իրականացված մեդիամոնիտորինգի և իրականացվելիք դիտորդական առաքելության վերաբերյալ ասուլիսի ընթացքին միջամտել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ու աջակիցները։
«Ուրբանիստան» ամփոփում է ճարտարապետական մրցույթի արդյունքները
20.09.2018
18:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Ուրբանիստայի» հայտարարած հետարդյունաբերական քաղաքների զարգացմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքների ամփոփումը, որին մասնակցել են սկսնակ ճարտարապետներ և ուսանողներ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ