«Իրավախախտումներ բերման ենթարկվածների նկատմամբ. քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանի կալանավորման որոշումը»
20.04.2018
16:00
Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին 2 ամսով կալանքի տակ պահելու դատական որոշումը փաստաբանները որակում են քաղաքական հետապնդում քաղակտիվիստի նկատմամբ:

Նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը ապրիլի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ այս գործը ապօրինի կերպով վերագրվում է Տիգրան Մազմանյանին:

«Բացակայում է  որևէ  հիմնավոր կասկած, որ Մազմանյանը նման գործողությունների է  դիմել: Այս կալանավորումը հերթական քաղաքական հետապնդումն է քաղակտիվիստի նկատմամբ իր հայացնքների համար»,-ասում է Ղարագյոզյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Մազմանյանին մեղադրաք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը):

Ապրիլի 14-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարները ներս էին խուժել Հանրային ռադիոյի շենք և ահա այս գործի շրջանակում է առաջադրվել մեղադրանք Տիգրան Մազմանյանին: Ապրիլի 20-ին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը ու երկու ամսով կալանավորել քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանին։

«Ոստիկիանի ցուցմունքները կեղծ են, իրականությանը չեն համապատասխանում, մենք դրա վերաբերյալ իրավական գործընթաց ենք իրականացնելու: Իսկ կալանավորման համար անհրաժեշտ են բավարար փաստեր, թե ինչու կիրառել խափանման միջոցը հենց կալանավորում, բայց դա էլ չներկայացվեց, զուտ հռչակագրային հռետորաբանություն էր: Կալանավորման վերաբերյալ դատական որոշումը անհիմն է»,-ասում է Մազմանյանի մյուս պաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:

Իրավապաշտպանները անդրադարձան նաև վերջին 8 օրերին Ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված հարյուրավոր անձանց իրավունքների խախտումներին:

«Ողջամտության սահմաններ չկա, գոյություն չունի: Հսկայական թվաքանակով մարդկանց են տանում, որոնց հետ չեն էլ հասցնում պատշաճ վարույթ իրականացնել, սահմանված ժամից երկար են պահում բաժիններում, կարող է 6-7 ժամ պահեն, տանում են մի հիմքով, սակայն արձանագրությունը կազմում են մեկ այլ հիմքով»,-ասում է Ռևազյանը:

Արա Ղարագյոզյանն էլ շեշտում է, որ այս օրերին ոչ թե անձանց բերման են ենթարկում, այլ առևանգում:

«Բաժիններում պատանդի կարգավիճակում են պահում անձանց: Քաղաքացիական հագուստով ոստիկանները ակնհայտ, կամերաների առաջ ծեծի են ենթարկում խաղաղ հավաքի մասնակիցներին, իսկ նրանց ավտոմեքենաները առանց համարանիշների են: Սա ակնհայտ ապօրինություն է, որը իրականացվում է խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Խոսքի չի գնում այն մասին, թե քանի ցուցարարի են շտապ օգնության մեքենայով մարմական վնասվածքներով ու կոտրվածքներով տեղափոխել հիվանդանոցներ, սա մարդու իրավունքների տեսանկյունից հետընթաց է»,-ասում է Ղարագյոզյանը և հավելում, որ խախտումներ ու բռնություններեն եղել նաև փաստաբանների նկատմամբ՝ արգելելով տեսակցել բերման ենթարկվածներին և իրազեկել նրանց իրենց իրավունքների մասին:

Ռոբերտ Ռևազյանն էլ հավելում է, որ իրավախախտումների տեսանկյունից այս ցույցերը առանձնանում են նաև նրանով, որ բազմաթիվ անչափահասներ են բերման ենթարկվում Ոստիկանության բաժինններ:

Շարունակությունը դիտեք տեսագրությունում:

Լիլիթ Առաքելյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
2018 թ. Շուռնուխում տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման վերաբերյալ
25.12.2018
11:00
Դեկտեմբերի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Փինք Արմենիա» ՀԿ-ի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվեցին 2018թ. Շուռնուխ գյուղում ԼԳԲՏ անձանց նկատմամբ ծեծի հիմքով հարուցված քրեական գործի մանրամասներն ու գործի կարճման պատճառները:
«Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին»
24.12.2018
12:00
Մեդիա կենտրոնում, դեկտեմբերի 24-ին, տեղի ունեցավ քննարկում «Արամի 23. խոստումներ, որոնք չկատարվեցին» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ