«Փոփոխության պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ»
19.04.2018
11:00
Շուրջ մեկ շաբաթ է, ինչ Երևանում շարունակվում են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության ակցիաները՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետացման: Ապրիլի 17-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ 77 պատգամավորների կողմից ընտվեց ՀՀ վարչապետի պաշտոնում, այդպիսով 3-րդ անգամ ստանձնեց երկրի ղեկավարի պաշտոնը:

Ապրիլի 19-ին «Մեդիա կենտրոնում» «Փոփոխության  պահանջի ալիք. իշխանության արձագանքն ու հանգուցալուծման հնարավոր տարբերակներ» թեմայով քննարկման ժամանակազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, իշխանությունների արձագանքին, նշեց, որ արդեն վաղուց իշխանությունը կորցրել է ադեկվատ արձագանելու ունակությունը:

«Հայաստանյան ռեալությանը մեր իշխանությունների արձագանքը ինձ համար անհասկանալի է, ես կասեի այդպիսի արձագանք չկա»,- ասում է Հրանուշ Խառատյանը՝ հավելելով, որ իշխանության ներսում ձևավորվել է փակ ակվարիումային համակարգ, որի պատճառով կտրվել է իշխանություն-հասարակություն կապը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը, բանախոսը նշեց, որ «թավշյալ հեղափոխություն» բնորոշումը սխալ է, քանի որ այն օգտագործվում է ավելի շատ վերևներում հեղաշրջման դեպքում: Իսկ այս շարժումը ավելի շատ կարելի է բնորոշել որպես հայկական գանդիզմ.

«Ամեն օր, ամեն ժամ հայտարարվում է՝ չդիմադրելով չհնազանդվելու մասին և դրա ձևերն են ցույց տալիս: Կարծեք նրան հաջողվել է կայացնել շարժումը և նա դիմագիծ ունի արդեն»:

Վերջինս նաև կարծիք է հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասնել այն բանին, որ Սերժ Սրագսյանն ինքը հրաժարվի իշխանությունից, սակայն այդպիսի հանգուցալուծումը քիչ հավանական է համարում:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով Հայաաստանի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ իշխանության ճյուղեր որպես այդպիսիք գոյություն չունեն. «Չկա գործադիր իշխանություն, չկա օրենսդիր իշխանություն, չկա դատական իշխանություն: Կա ընդամենը Սերժ Սրագսյանը, նրա բարդույթները, կա նրա վախերը, նրա սահմանափակ աշխարհայացքը»:

Բանախոսը նաև համոզմունք է հայտնում, որ իշխանությունների զուսպ վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ իրականում պայմանավորված է Արևմուտքի զսպիչ գործոնով, քանի որ արևմտյան մամուլում ակտիվորեն լուսաբանվում են Երևանում տեղի ունեցող իրադարձությունները:

Տիգրան Խզմալյանը, իր հերթին, զուգահեռներ անցկացնելով գանդիական շարժման հետ, նշում է, որ ինչպես Գանդին էր պայքարում Հնդկաստանի ապագաղութացման դեմ, այնպես էլ Հայաստանում պետք է պայքարն ուղղվի ընդդեմ Ռուսաստանի գաղութարար քաղաքականության դեմ:

Դերենիկ Մալխասյան, Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք derenikmalkhasian@gmail.comէլփոստին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում»
19.07.2018
12:30
Հուլիսի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչու՞ և ինչպե՞ս գիտական թեզ պաշտպանել Հայաստանում» թեմայով։

Խորհրդային անցյալի գնահատման տարբերությունները ներկա ու նախկին վերնախավերի մոտ
18.07.2018
11:00
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը «Սպիտակեցումից դեպի դատապարտում. մինչհեղափոխական և հետհեղափոխական իշխող քաղաքական վերնախավի մոտեցումները Հայաստանի սովետական անցյալի նկատմամբ» թեմայով հետազոտության արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ խորհրդային ավտորիտար կառավարման վերաբերյալ ներկա ու նախկին իշխանական վերնախավերը բոլորովին տարբեր վերաբերմունք ունեն։
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ